Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի ձերբակալած հայերին. ՀԿ-ների հայտարարությունը

13.10.2023

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Այնուհետեւ, հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 600 անձ ստիպված եղավ լքել իր տունը եւ ապաստանել Հայաստանում, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։

Ադրբեջանի վայրագություններին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի նախկին եւ ներկա դե ֆակտո պետական ​​եւ զինվորական պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի (նախկին պետնախարար), Դավիթ Բաբայանի (արտաքին գործերի նախկին նախարար), Բակո Սահակյանի (նախկին նախագահ), Արկադի Ղուկասյան (նախկին նախագահ), Արայիկ Հարությունյանի (նախկին նախագահ), Դավիթ Իշխանյանի (Ազգային ժողովի նախագահ), Դավիթ Մանուկյանի (Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ), Լեւոն Մնացականյանի (Պաշտպանության բանակի նախկին հրամանատար)՝ շինծու, հիմնականում ահաբեկչությանն առնչնվող մեղադրանքներով կամայական ձերբակալությունների ու կալանավորումների նոր շրջափուլը։ Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված նկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս նրանցից ոմանց կալանավորման նվաստացնող տեսարանները։

Մինչ օրս Ադրբեջանում կամայական կալանքի տակ են պահվում երեք տասնյակից ավելի հայեր: Այս խումբը ներառում է 2020 թվականի պատերազմի ժամանակ եւ հետպատերազմյան շրջանում գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետում եւ Հայաստանի դեմ ռազմական հարձակումների արդյունքում ձերբակալված անձանց:

Ակնհայտ է, որ Ալիեւի վարչակազմն օգտագործում է գերիներին որպես սակարկման առարկա նրանց պատանդ պահելու միջոցով Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Կարեւոր է նշել, որ բոլոր գերիները Ադրբեջանում դատապարտվել կամ մեղադրվել են անհիմն մեղադրանքներով։

Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր էթնիկ հայերի կյանքը՝ ապօրինի կալանավորված, թե բանտարկված, լուրջ վտանգի տակ է, եւ ռիսկը մեծ է, որ նրանց խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի կենթարկեն: Այդ անձանց համար արդար դատավարության երաշխիքներ ապահովելու շուրջ քննարկումները ապարդյուն են:

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2022 թվականի զեկույցում ԱՄՆ Պետդեպարտամենտը ընդգծել է դատական ​​համակարգի անկախությանն առնչվող համատարած խնդիրները՝ նշելով, որ դատական ​​համակարգն ընդհանուր առմամբ չի ապահովում արդար եւ հրապարակային դատաքննության իրավունքը շատ դեպքերում, որոնք մեծամասամբ համարվում էին քաղաքական դրդապատճառների վրա հիմնված՝ հղում անելով նաեւ արժանահավատ հաղորդումների, որոնք վկայում են, որ նման դեպքերում դատավորներն ու դատախազները ենթարկվել են Նախագահի վարչակազմի եւ Արդարադատության նախարարության հրահանգներին։

Զեկույցը նաեւ հատուկ անդրադառնում է ինչպես 2020 թվականի աշնան ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ 2020-ի նոյեմբերի հրադադարից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների հետապնդումներին՝ նշելով, որ Կառավարությունը շարունակել է հետապնդել ձերբակալված հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողներին դռնբաց դատավարություններով, որտեղ չեն պահպանվել արդար դատաքննության պահանջները, ինչպիսին է, օրինակ, սեփական փաստաբանի ընտրության իրավունքը։

Ադրբեջանում անկախ դատական համակարգի իսպառ բացակայությունը փաստաթղթավորվել է նաեւ Freedom House-ի 2022-ի զեկույցում, որում նշվում է, որ դատական համակարգը կոռումպացված է եւ ենթարկվում է գործադիրին։ Human Right Watch-ն իր զեկույցներում պարբերաբար փաստաթղթավորել է, ի թիվս այլնի, ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների խոշտանգումները, դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ֆիզիկական բռնության եւ նվաստացումների դեպքերը։ HRW-ն ընդգծել է գերեվարված մարտիկներին ռազմագերու կարգավիճակ տալու եւ ռազմական գործողությունների ավարտին նրանց վերադարձը ապահովելու անհրաժեշտությունը, իսկ հայ ռազմագերիների հետապնդումը որակվել է որպես Ժնեւի 3-րդ կոնվենցիայի խախտում։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր 2391 (2021) բանաձեւում մտահոգություն է հայտնել եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված եւ դեռեւս գերության մեջ գտնվող հայերի պահման պայմանների վերաբերյալ, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագ քրեական դատավարությունների, որոնք կարող են խնդիրներ առաջացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով՝ արդար դատավարության համատեքստում։ Վեհաժողովը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին եւ անհապաղ վերադարձնել նրանց Հայաստան։

Թեեւ Ադրբեջանը կամայական ազատազրկումն արգելող բազմաթիվ պայմանագրերի, այդ թվում՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի, Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ է, այն շարունակում բացահայտ անտեսել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր հրահանգները, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների բանաձեւերը եւ առաջարկները։

Այժմ մենք ականատես ենք Ադրբեջանի կողմից երկարամյա հանցավոր վարքագծի եւ մարդու իրավունքների խախտումների շարունակությանը, որը սնուցվում է անպատժելիությամբ։ Մասնագիտացած մանդատ ունեցող մարմինները, միջազգային հանրությունը, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային իրավապաշտպանները չպետք է թողնեն այդ անձանց Ադրբեջանի դատական համակարգի գթասրտությանը։

Ներքոստորագրյալ քաղհասարակության կազմակերպությունները

  • խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին եւ ներկա դե ֆակտո պետական եւ ռազմական պաշտոնյաների կամայական կալանավորումներն ու ձերբակալությունները,
  • պահանջում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումներից առաջ եւ հետո կալանավորված էթնիկ հայերի անհապաղ եւ առանց նախապայմանների ազատումը եւ վերադարձը Հայաստան,
  • հորդորում են ՄԱԿ-ի Կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբին օգտագործել իր մանդատը եւ ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա անմիջապես ազատելու բոլոր հայ ձերբակալվածներին եւ վերացնելու նրանց դեմ ներկայացված շինծու մեղադրանքները,
  • կոչ են անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուշադիր հետեւել իրավիճակին եւ պարբերաբար հրապարակել Ադրբեջանում ապօրինի ձերբակալված հայերի իրավիճակի մասին զեկույցներ եւ ակտիվորեն պահանջել բոլոր հայ ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումը,
  • կոչ են անում ժողովրդավարության կողմնակից եւ մարդու իրավունքներին աջակցող երկրներին օգտագործել Ադրբեջանի կառավարության հետ առկա բոլոր դիվանագիտական ​​միջոցները ՝ ապահովելու բոլոր հայ ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը Հայաստան:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

ՔՀԿ-ների հայտարարությունը ՀՀ - ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

20.01.2025
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։  Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝  նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապես կնպաստի Հայաստանի զարգացմանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ 

Հայտարարություն. չհրաժարվե'լ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից

14.01.2025
2025 թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն ևԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլառաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նմանառաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույնհայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից ևվարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմմիջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։ 

Աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ

09.01.2025
Մենք` ներքոստորագրյալներս, հայտնում ենք մեր աջակցությունը օրենսդրական նախագծին, որով նախատեսվում է աշխատանքային ժամերի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ, իսկ շաբաթական` 40-ից 35 ժամ։ Այս նախաձեռնությունը կարեւոր է որպես աշխատողների արժանապատիվ աշխատանքի իրավունքի ամրապնդում, առաջնահերթություն տալով աշխատողների առողջությանն ու բարեկեցությանը։

ԲԴԽ ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

29.11.2024
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ ՔՀԿ-ները խստորեն դատապարտում են մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ա․ Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը, Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել և ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽանդամ ընտրելուց։

ՀԿ-ների հայտարարությունը տեսահսկման համակարգերի տեղադրման ՆԳՆ-ի նախաձեռնության մասին

12.11.2024
ԻԶՊՀ-ն միացել է ՀԿ-ների հայտարարությանը, որով ստորագրողները անդրադառնում են տեսահսկման համակարգերի տեղադրմանն առնչվող ՆԳՆ նախագծին, այն օրակարգից հանելուն և փուլային լուծման տարբերակին։ Ողջունելով նախագծի սառեցումը՝ ՀԿ-ները կարծում են, որ առաջարկվող փուլային լուծումը ևս խնդրահարույց է՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության մարտահրավերները։ ՀԿ-ները նաև պատրակաստակամություն են հայտնել մասնակցելու կատարվելիք աշխատանքներին՝ կարևորելով նման նախաձեռնություններին լայն հանրության մասնակցությունը։

Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան - ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

30.09.2024
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները:

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

14.06.2024
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի չի ենթարկվել։

Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ

29.05.2024
2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։

Համատեղ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերի մասին

02.05.2024
Ապրիլի 30-ին ԻԶՊՀ-ն միացել է ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ուղարկած համատեղ զեկույցին, որում ներկայացվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերը:

Հայաստանի քաղհասարակության աջակցության նամակը վրացի գործընկերներին

05.04.2024
Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։ Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։