Դատապարտում ենք քաղաքացիների հանդեպ ոստիկանության բռնությունները

03.07.2023

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները  ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։

Մասնավորապես, եթե վերջին առնվազն 10 տարում Հայաստանում չէր արձանագրվել ոստիկանության բաժանմունքում փաստաբանի նկատմամբ բռնության որևէ դեպք, ապա 2023 թվականի առաջին կիսամյակում եղել է երեք նման դեպք: Ընդ որում, եթե ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած առաջին դեպքից հետո կարող էր տպավորություն ստեղծվել, որ դա բացառություն է, ապա երկրորդ ու երրորդ դեպքից հետո ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոստիկանական անպատժելիության աճող միտման հետ:

Միաժամանակ, բավականին մեծացել է իրավապահների կողմից կասկածյալների նկատմամբ բռնությունների ու խոշտանգումների մասին արժանահավատ ահազանգերի քանակը: Համատարած են դարձել դեպքերը, երբ ահազանգեր ենք ստանում բերման ենթարկված անձանց ծեծի, վիրավորանքի, հոգեբանական ճնշումների, մարդկային  արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, անգամ մարմնի տարբեր մասերին ծխախոտ հանգցնելու և խոշտանգման այլ դրսևորումների մասին։

Առավել ուշագրավ է վերջին շրջանում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների և նախագահի կողմից Տիգրան Առաքելյանի նկատմամբ խոշտանգման մասին արժանահավատ հաղորդումը, որում Տ․Առաքելյանը պատմում է խոշտանգման ընթացքի մասին այնպիսի մանրամասնություններով, որոնց հավաստիությունը հեշտ է պարզել քննությամբ:

Վերջին շրջանում ոստիկանական բռնությունների ինտենսիվությունն այնքան է շատացել, որ որոշ դեպքեր (Դիլիջանի ՔՀԲ-ի պետի, «Պոլիգրաֆի», Երևանի գինու օրերի) տեղի են ունեցել տեսախցիկի տեսադաշտում, և այդ տեսանյութերը հասանելի են դառնում նաև հանրությանը։

Նշված բռնությունների փաստերով չի իրականացվում անհապաղ և արդյունավետ քննություն, քննչական և դատախազական մարմինները անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում բռնություններ կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, որի հետևանքով ավելի է ամրանում անպատժելիությունը և նվազում է  հանրության վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ, որը որոշ չափով բարձրացել էր 2018 թվականին։

Հասարակական կազմակերպությունների մոտ համոզմունք է ձևավորվում, որ Հայաստանում փորձ է արվում ոստիկանության նկատմամբ հարգանքը կառուցել ոչ թե հանրությանը արդյունավետ ծառայելու, այլ վախի մթնոլորտ ձևավորելու արդեն ձախողված փորձի հիման վրա։ Նման քաղաքականությունը և «բարեփոխումներ» անվան ներքո իրավապահ մարմինների անպատժելի վարքագիծը անընդունելի է ոչ միայն ժողովրդավարական և պետության արժեքների ու սկզբունքների տեսանկյունից, այլև ուղղակի հակասում է  2018 թ․ թավշյա հեղափոխություն իրականացրած քաղաքացիների ակնկալիքներին։

Հարկ ենք համարում ընդգծել, որ ոստիկանական բռնությունները տեղի են ունենում հանցավորության դեմ պայքարի անկարողության ֆոնին: Որպես օրինակ՝ վերջին ամիսներին Իտալիայի և Վրաստանի իրավապահների բացահայտումների շնորհիվ պարզ դարձավ, որ Հայաստանում տոննաներով ծանր թմրանյութեր (կոկաին, հերոին և այլն) են շրջանառվում: Սակայն Հայաստանի իրավապահները, ի զորու չլինելով բացահայտել տոննաներով ծանր թմրանյութերի շրջանառման դեպքերը, բռնություններով զուգորդվող գործողություն կատարեցին «Պոլիգրաֆ» ակումբում առնվազն 40 հոգու նկատմամբ, որի  արդյունքում հայտնաբերեցին ընդամենը 3․6 գրամ թեթև թմրանյութ (մարիխուանա):

Հատկանշական է, որ ոստիկանության բաժիններում խոշտանգումը հաճախ կատարվում է զուտ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու և դրանով հանցագործությունը «բացահայտված» որակելու նպատակով: Այդ քրեական գործերը, որպես կանոն, հետագայում փակուղի են մտնում և դատարան չեն հասնում, քանի որ ոստիկանական համակարգը ծառայողներին խրախուսում է «բացահայտելու» և ոչ ապացույցներ հավաքագրելու համար:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանցագործություն համարվող խոշտանգման մեթոդով հնարավոր չէ արդյունավետ պայքարել այլ հանցատեսակների դեմ: Ավելին, սա գալիս է վկայելու, որ բռնությունները հաճախ արդյունք են հանցագործությունների դեմ պայքարի անկարողության ու անճարության:

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդկանց նկատմամբ  շարունակական բռնությունները, հայտարարում ենք, որ դրանք հետեւանք են ՀՀ վարչապետի և իշխող քաղաքական մեծամասնության անգործության, ոստիկանության համակարգում խոստացված, բայց թերի իրականացված բարեփոխումների: Այս հանցագործությունների սովորական դառնալու սարսափելի միտումը եւ դինամիկան կասեցնելու նպատակով պահանջում ենք՝

  1. Արդյունավետ, անհապաղ և թափանցիկ քննություն կատարել իրավապահների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին, հեռացնել իրավապահ մարմիններից նման գործողություններով աչքի ընկած և նրանց հովանավորող աշխատակիցներին։
  2. Ոստիկանական և իրավապահ այլ մարմիններում իրականացվող ատեստավորման սահմաններում բացի մասնագիտական գիտելիքներից ստուգել նաև ծառայողների բարեվարքությունը (գույքի ծագման օրինականությունը, կապերն ու շահերը), ինչպես նաև վերաբերմունքը բռնության նկատմամբ:
  3. Ստեղծել խոշտանգումների մասին ահազանգերի արձագանքման ու քննության, ինչպես նաև ահազանգողների պաշտպանության ու խրախուսանքի մեխանիզմներ:
  4. Տեղադրել տեսախցիկներ ոստիկանական բաժինների բոլոր միջանցքներում և բոլոր այն սենյակներում, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները:
  5. Կառուցվելիք ոստիկանական բաժինների տիպային մոդելները (որոնք պատրաստում է Քաղաքաշինության կոմիտեն) նախագծել այնպես, որ ներսի տարածքները լինեն առավել թափանցիկ:
  6. Փոխել ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների գնահատման ցուցանիշները, որպեսզի խրախուսվի հանցագործության մասին այլ՝ մեղադրյալի ցուցմունքի կամ ինքնախոստովանության հետ չկապված ապացույցների հավաքագրումը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Հայաստանի հելսինկյան ասոցիացիա

Հանրային լրագրության ակումբ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախձեռնությունների աջակցման կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Էկոլուր» ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

Քաղաքականության հետազոտական կենտրոն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Գորիսի մամուլի ակումբ

Մարդու իրավունքների տուն Երևան

«Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Տաթևիկ» բարեգործական ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ

«Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծը կոչված է բարելավել բաց տվյալների կառավարումը և հասանելիությունը

10.04.2024
Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումը կնպաստի բաց տվյալների քաղաքականության իրականացմանը՝ տվյալների թվային շտեմարանների միջոցով հնարավորություն ստեղծելով ավելի արդյունավետ հանրային վերահսկողության համար: Նախագծով մասնավորապես սահմանվում է հետևյալը` հանրային տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը, հանրային տեղեկությունների հասանելիության ապահովման և կառավարման մեթոդները, տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, տվյալների շտեմարանների ստեղծումը և կառավարումը:

Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի

09.04.2024
Ապրիլի 5-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: ԹԻՀԿ-ը իր հայցում պնդել էր, որ մերժմամբ խախտվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, քանի որ սահմանափակվել է նշված մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իր իրավունքը: ԹԻՀԿ-ի շահերը դատարանում ներկայացնում էին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։

45 հարց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

24.07.2023
Սույնով ներկայացվում են Երևան քաղաքի կառավարման հարցերով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարցերը 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Ակնկալում ենք, որ նշված հարցերին կստանանք լիարժեք պատասխաններ: Նաև հուսով ենք, որ հարցերի միջոցով ներկայացվող խնդիրներն ու դրանց համար առաջարկվող լուծումները կարտացոլվեն համապատասխան նախընտրական ծրագրերում։

Դատապարտում ենք քաղաքացիների հանդեպ ոստիկանության բռնությունները

03.07.2023
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները  ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:

Հայտարարություն՝ ի աջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների

09.03.2023
Սույն թվականի մարտի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել մասշտաբային բողոքի խաղաղ ակցիա, որն անցկացվում էր, այսպես կոչված, «Ռուսական օրենքի» ընդունման դեմ։ Չնայած մի շարք միջազգային կազմակերպությունների և հարևան երկրի քաղաքացիական հասարակության այդ օրենքի վերաբերյալ բացասական գնահատականի՝ Վրաստանի խորհրդարանն, այդուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։

ՄԻԵԴ վճիռների վերլուծություն. մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք. Հայաստան

25.01.2023
Հետազոտությունը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածից բխող՝ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման վիճակի գնահատմանը գաղտնի վերահսկողական միջոցների կիրառման բնագավառում՝ հատուկ շեշտադրելով լիազորությունների չարաշահումների դեմ բավարար երաշխիքների ապահովման խնդիրները։ Հետազոտության նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործմանը, քաղաքացիների անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի արդյունավետ իրացմանը, պետության կողմից գաղտնի վերահսկողական միջոցների կիրառման դեպքում չարաշահումներից պաշտպանող բավարար և արդյունավետ երաշխիքների և կառուցակարգերի ստեղծմանը:

Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023
​​​​​​​Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

Ռազմական դրության ժամանակ կարծիքի արտահայտման և տեղեկատվության ազատության իրավունքների սահմանափակման ռիսկերի մասին

10.01.2023
ԻԶՊՀ այս կարծիքն անդրադառնում է 22.12.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր: