«Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծը կոչված է բարելավել բաց տվյալների կառավարումը և հասանելիությունը

10.04.2024

Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումը կնպաստի բաց տվյալների քաղաքականության իրականացմանը՝ տվյալների թվային շտեմարանների միջոցով հնարավորություն ստեղծելով ավելի արդյունավետ հանրային վերահսկողության համար: Նախագծով մասնավորապես սահմանվում է հետևյալը.

  • հանրային տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը.
  • հանրային տեղեկությունների հասանելիության ապահովման և կառավարման մեթոդները.
  • տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, տվյալների շտեմարանների ստեղծումը և կառավարումը:

Օրենքի նոր նախագծով հասցեագրվել են ՔՀԿ-ների հնչեցրած մտահոգությունները

Սա տվյալների միասնական քաղաքականության և պետական ​​տեղեկատվական համակարգի վերաբերյալ կառավարության կողմից ներկայացված երկրորդ նախագիծն է, որը բխում է Հայաստանի «Բաց կառավարման գործընկերության» 2022-2024 թվականների գործողությունների ծրագրից։«Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախորդ նախագիծը, որը նպատակ ուներ փոխարինել «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքը, հրապարակվել է 2023 թվականի դեկտեմբերի 19-ին: Կառավարությունը վերանայել է նախագիծը՝ այն բանից հետո, երբ ՔՀԿ-ները նշել էին, որ նախագիծը հետքայլ է տեղեկատվության հասանելիության առումով, և կոչ էին արել առանձին իրավական ակտով կարգավորել տվյալների քաղաքականության խնդիրները։

Ըստ այդմ, նոր նախագծի համաձայն՝ տվյալների քաղաքականության հարցերը կկարգավորվեն առանձին իրավական ակտով՝ «Տեղեկատվության ազատության մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքներում ոչ զգալի փոփոխությունների հետ միասին: Բացի այդ, փոփոխություններ են առաջարկվում նաև «Պետական ​​գաղտնիքի մասին» օրենքում, որոնք վերաբերում են «սահմանափակ տարածման պաշտոնական տեղեկատվության» սահմանման ժամկետներին ու սահմանափակումներին և հասանելիության պայմաններին:

Ներկայիս նախագծից հանվել են նախկին նախագծում ՔՀԿ-ների կողմից խնդրահարույց համարվող դրույթներից մի քանիսը։ Մասնավորապես, հանվել են հետևյալ դրույթները.

  • «տեղեկություն» և «տեղեկատվության տնօրինող» հասկացությունների նեղ սահմանումները,
  • որոշակի տեղեկությունների տրամադրման ավելի երկար ժամկետ սահմանելու հնարավորությունը,
  • ոլորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթ իրականացնող լիազոր մարմնի իրավասությունը։

Նոր օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերում ՔՀԿ-ների արձանագրած խնդիրները

Իրավական նախագծերի հրապարակման e-draft հարթակում նախագծի վերաբերյալ ներկայացվել է 20 առաջարկություն, որտեղ ՔՀԿ-ները նշել են հետևյալ հիմնական մտահոգությունները.

1. Տեղեկությունների սահմանափակման հնարավորությունների ընդլայնում

«Պետական ​​գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով հնարավորություն է տրվում երկարաձգելու սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության սահմանափակման ժամկետը մինչև հինգ տարով՝ այսպիսով դրա սահմանափակման առավելագույն ժամկետը ներկայիս 5 տարվա փոխարեն հասցնելով 10 տարվա։ Տեղեկատվությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն որակելու նպատակների շարքում, ի թիվս այլնի, սահմանվում է նաև հասարակական կարգի պաշտպանությունը, որը չի նախատեսված գործող օրենքով։ Սա կարող է խնդրահարույց լինել տեղեկատվություն տնօրինողներին տեղեկության սահմանափական հարցում ավելի մեծ հայեցողություն տալու առումով: Բացի այդ, առաջարկվող նախագծում սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասելու ոչ ենթակա տեղեկությունների առաջարկվող ցանկը նեղ է, քանի որ այն չի ներառում գործող օրենքով նշված որոշ տեղեկություններ:

2. Տեղեկատվության հասանելիության դիմաց տուրքի գանձման հնարավորության սահմանում

Նախագծով սահմանվում է, որ տեղեկությանը հասանելիություն ապահովելու հետ կապված ողջամիտ ծախսերի դիմաց կարող է գանձվել ողջամիտ փոխհատուցում. Բացի այդ, օրենքներով սահմանված կարգով ու չափով կարող է գանձվել տուրք կամ վճար։ Տեղեկության հասանելիության համար պետական ​​տուրքի սահմանումը խնդրահարույց է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների տեսանկյունից։ Մասնավորապես, 2022 թվականին Հայաստանի կողմից վավերացված «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի համաձայն՝ պաշտոնական փաստաթղթերի պատճենների տրամադրման համար գանձվող վճարները պետք է լինեն ողջամիտ և չգերազանցեն փաստաթղթի պատճենահանման և առաքման փաստացի ծախսերը։ 2009 թվականի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանին ներկայացված իր կարծիքում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ ինքնարժեքի սկզբունքը պետք է հստակ ենթադրի, որ վճարներ կարող են գանձվել միայն պատճենահանման փաստացի ծախսերի, այլ ոչ թե տեղեկատվություն տնօրինողի աշխատակազմի կատարած աշխատանքի համար։

3. Պրոակտիվ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկի չեղարկում

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է հանել պրոակտիվ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը՝ ենթադրաբար բաց տվյալների ձևաչափով հրապարակման ենթակա լինելու պատճառաբանությամբ: Նշված կարգավորումը, սակայն, խնդրահարույց է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկում նշված որոշակի տեղեկություններ հրապարակելու պահանջը ենթադրում է նաև համապատասխան տեղեկությունը ձեռք բերելու, մշակելու կամ համապատասխան հարցով վիճակագրություն վարելու ուղղակի պարտավորություն:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում ներկայացված առաջարկությունների վերաբերյալ կառավարության նախնական գրավոր արձագանքից կարելի է ակնկալել, որ նշված մտահոգություններից առնվազն մի քանիսը կհասցեագրվեն նախագծերի վերանայման ընթացքում: Մասնավորապես, կառավարությունը համաձայնել է հանել հասարակական կարգի պաշտպանությունը՝ որպես տեղեկատվության սահմանափակման հիմք, ինչպես նաև կրճատել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հասանելիության սահմանափակումը երկարաձգելու հնարավոր ժամկետը։ Ընդհանուր առմամբ, ՔՀԿ-ները դրական են գնահատում կառավարության՝ երկխոսելու պատրաստակամությունը և ակնկալում են, որ օրենսդրական նախագծերը հետագայում ևս կվերանայվեն բացառապես քաղաքացիական հասարակության հետ շարունակական քննարկումների արդյունքում:

Աղբյուրը՝ ՔՀԿ Չափիչ կայք

ԻԶՊՀ-ի հանրագրի առաջարկն ընդգրկվել է օրենսդրական նախագծերում

04.10.2024
Ամիսներ առաջ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնություն ապահովելու պահանջով էլեկտրոնային հանրագիր էր ներկայացրել։ Ինչպես տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից, Հանրագրով կատարված առաջարկն ընդգրկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Ըստ ԻԶՊՀ-ի՝ այս փոփոխությունը կարևոր է նաև դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից. «Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վարույթի հրապարակային բնույթըդատավարության մասնակիցներին պաշտպանում է արդարադատության գաղտնի իրականացումից՝առանց հանրության կողմից հսկողության. այն նաև այն միջոցներից մեկն է, որոնց միջոցով կարող էպահպանվել դատարանների հանդեպ վստահությունը»: 

Խտրականության դեմ օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

02.08.2024
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հասցեագրում է խտրականությունից արդյունավետ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերը: Այն սահմանում է խտրականության հասկացությունն ու տեսակները և նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից Խտրականության հարցերով խորհրդի ստեղծում, որտեղ կընդգրկվեն ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Օրենքի նախագծով սահմանվում են պաշտպանության մի քանի հատկանիշներ, սակայն նշված չէ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկված անձանց իրավական պաշտպանությանը, որն ամենազգայուն խնդիրներից մեկն է: Բացի այդ, նախագիծը չի սահմանում ՔՀԿ-ների՝ դատարաններում հանրային շահի հարցով («actio popularis») իրավական գործողություններ ձեռնարկելու հնարավորություն՝ խտրականությունից տուժած անձանց իրավունքները պաշտպանելու համար։

Դատարանը ճանաչել է դատապարտյալի ՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով բնակության վայր մեկնելու իրավունքը

12.07.2024
Հուլիսի 2-ին դատարանը կես տարի տևած գանգատարկման գործընթացների արդյունքում բավարարել էմեր շահառուի բողոքը (գործի համար՝ ԵԴ1/0517/15/24)՝ պարտավորեցնելով քրեակատարողականհիմնարկին վերացնել դատապարտյալի՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով մեկնումտրամադրելու իրավունքի խախտումը, ինչը նշանակում է, որ հիմնարկը պարտավոր է անձին տրամադրելօրենքով նախատեսված ժամկետով (մինչև 10 օր) մեկնում մշտական բնակության վայր՝ անչափահասերեխային տեսակցելու նպատակով: 

ՏԵՂԵԿԱՏՈՒ

11.07.2024
Այս տեղեկատուի միջոցով ամփոփում ենք 2024-ի առաջին ամիսներին մեր կատարած աշխատանքի մի մասը՝ օրենսդրության ուսումնասիրություն, հայտարարություններ, ռազմավարական դատավարություններ, հանրային քննարկումներ և հարցազրույցներ, հաջողության պատմություններ։

«Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծը կոչված է բարելավել բաց տվյալների կառավարումը և հասանելիությունը

10.04.2024
Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումը կնպաստի բաց տվյալների քաղաքականության իրականացմանը՝ տվյալների թվային շտեմարանների միջոցով հնարավորություն ստեղծելով ավելի արդյունավետ հանրային վերահսկողության համար: Նախագծով մասնավորապես սահմանվում է հետևյալը` հանրային տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը, հանրային տեղեկությունների հասանելիության ապահովման և կառավարման մեթոդները, տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, տվյալների շտեմարանների ստեղծումը և կառավարումը:

Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի

09.04.2024
Ապրիլի 5-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: ԹԻՀԿ-ը իր հայցում պնդել էր, որ մերժմամբ խախտվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, քանի որ սահմանափակվել է նշված մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իր իրավունքը: ԹԻՀԿ-ի շահերը դատարանում ներկայացնում էին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։

45 հարց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

24.07.2023
Սույնով ներկայացվում են Երևան քաղաքի կառավարման հարցերով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարցերը 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Ակնկալում ենք, որ նշված հարցերին կստանանք լիարժեք պատասխաններ: Նաև հուսով ենք, որ հարցերի միջոցով ներկայացվող խնդիրներն ու դրանց համար առաջարկվող լուծումները կարտացոլվեն համապատասխան նախընտրական ծրագրերում։

Դատապարտում ենք քաղաքացիների հանդեպ ոստիկանության բռնությունները

03.07.2023
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները  ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում: