Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։
Մարդկանց մտեքերում, ովքեր հիշում են 20-րդ դարի պատմությունը, արտաքին ազդեցություն հայեցակարգը սերտորեն կապվում է դավադրության տեսությունների հետ, որոնք օգտագործվում են մարդու իրավունքների ոտնահարման եւ անմեղների հետապնդման համար, որից մեր երկու ժողովուրդներն էլ զգալիորեն տուժել են: Վստահ ենք, որ այս ժամանակներում, երբ ժողովրդավարությունը բոլոր կողմերից ենթարկվում է հարձակումների, առավել քան կարեւոր է ժողովրդավարամետ ուժերի համախմբումը եւ այն թուլացնելու փորձերի դեմ պաշտպանական պատերի կառուցումը՝ թե մեր տարածաշրջանում, եւ թե՛ դրանից դուրս։
Մենք ցավով ենք հետեւում զարգացումներին, բայց նաեւ հիանում ենք, ձեր ցուցաբերած տոկունությամբ, ձեր անկոտրում ոգով: Մենք գիտենք, որ ազատությունը խորապես եւ ի սկզբանե արմատավորված է մեր հասարակությունների ներսում, եւ նույնիսկ պատմության ամենամութ ժամերին դրա համար պայքարը երբեք զիջումների չի ենթարկվել:
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ձեզ այլ նախաձեռնություններով աջակցելուն, որոնք դուք օգտակար եք համարում։