Հակակոռուպցիոն դատարաններ․ բանավեճ Լուրերի եթերում

20.04.2022

Դրական գնահատելով այս դատարանների ստեղծումը՝ նա, այնուամենայնիվ, կարևորել է այն վիճակը, որում գտնվում է ողջ դատական համակարգը։Ընդունելի համարելով հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը՝ Դավիթ Գյուրջյանը նշել է, որ, այնուամենայնիվ, սա հատվածական լուծում է՝ հաշվի առնելով դատական համակարգի չլուծված խնդիրները․ «Մենք կարող ենք զրոյից ստեղծել մասնագիտական դատարան, և դա շատ լավ կլինի, սակայն ընդհանուր վիճակը դատական համակարգում քիչ կփոխվի, որովհետև կոռուպցիոն բնույթի գործերը սահմանափակ շրջանակի գործեր են՝  վերաբերող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործություններին և ապօրինի գույքի բռնագանձման քաղաքացիաիրավական վարույթները»։  Խնդրահարույց է նաև այն, որ առկա օրենսդրական փոփոխություններով չի բացառվում պաշտոնավարող կամ պաշտոնավարած դատավորների մուտքն այս դատարան, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ ատյաններ, որտեղ լինելու են այս գործերը քննող առանձին դատավորներ։

Հակադարձելով մյուս բանախոսի պնդմանն առ այն, որ դատավորները բարեվարքության ստուգում են անցնելու, Գյուրջյանը նշեց, որ գուցե այս դատարանի դատավորները ենթարկվեն որոշակի ֆիլտրման, սակայն ընդհանուր դատական համակարգի բարեփոխումները ճիշտ ուղղությամբ չեն ընթանում․ «2019 թ․-ին այդքան խոսվեց վեթինգի մասին․ արդյունքում Արդարադատության նախարարությունը որդեգրել է մի քաղաքականություն, համաձայն որի՝ կարգապահական վարույթների հարուցման միջոցով են հանձն առել մաքրել համակարգը, ինչը շատ խնդրահարույց ուղի է»։  

Կարգապահական վարույթ հարուցող երկու մարմինների՝ Արդարադատության նախարարության և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի վարույթ նախաձեռնելու փուլը գաղտնի է։ Սրա հետևանքով կարող են կասկածներ առաջանալ վարույթ հարուցելու օբյեկտիվության նկատմամբ․ «Սա հանգեցնում է նրան, որ երբ Արդարադատության նախարարը մի կարգապահական գործ է բերում քննության, հանրության մոտ կասկածներ են առաջանում, թե ինչու այս դատավորի նկատմամբ բերեցին, մյուսի նկատմամբ՝ ոչ»։  Միակ լուծումը համակարգային բարեփոխումն է, որի դեպքում բոլոր դատավորները պետք է անցնեն նույն ստուգումը։ Տվյալ դեպքում դա կախված չէր լինի արդարադատության նախարարից կամ էթիկայի հանձնաժողովից։

Տրամաբանական համարելով այն, որ հակակոռուպցիոն դատարանների դատավորների համար ստեղծվում են բարձր սոցիալական երաշխիքներ՝ Դավիթ Գյուրջյանը ուշադրություն է հրավիրել մյուս ոլորտներում դատավորների ծանրաբեռնվածության աստիճանի և վարձատրության չափի վրա․ «Այս դատավորներին ևս պետք է հետ պահել կոռուպցիոն ռիսկերից»։ Այնուամենայնիվ, պետք է կիրառել տարբեր գործիքներ՝ դատավորների թվի ավելացում, աշխատավարձերի բարձրացում և այլն։


Կարևոր է նաև, որ Հակակոռուպցիոն դատարան գնացող գործերը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն այս գործերը քննի բարձր որակով, այլապես դատարան գնացող գործերի քննությունը կհանգեցնի մեծաթիվ արդարացման դատավճիռների։ Սրա համար էական կլիներ, որ այս կոմիտեի քննիչների պաշտոնները չհամալրվեին նախկին կազմից. «Ես չտեսա, թե հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման փուլում ինչ ֆիլտրման ենթարկվեց անձնակազմը․ մեծամասամբ այն համալրվեց նախկինում պաշտոնավարած անձանց ցանկից»։

Կարևոր է, թե ով է անցկացնում բարեվարքության ստուգումը։ Մեր դեպքում դա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որը խորհրդատվական եզրակացություն է տալիս անձի բարեվարքության վերաբերյալ։ Բարձրագույն դատական խորհուրդը նախագահին դատավոր նշանակելու առաջարկություն անելիս կարող է չառաջնորդվել այս եզրակացությամբ։ Խնդիրներ կան նաև ԲԴԽ-ի կազմի մասով։ Հարցին, թե այդ դեպքում՝ որ մարմինը պետք է ստուգի, որպեսզի այն լինի վստահելի, Գյուրջյանը նշել է․ «Պետք է ձևավորվեր նոր մարմին, որը կստուգեր անխտիր բոլոր դատավորների բարեվարքությունը համապատասխան չափորոշիչներով»։ 

Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

Տեղի ունեցավ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը

08.06.2022
Հունիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԻԶՊՀ աշխատաժողովը՝ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» թեմայով։

Կարծիք «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի մասին

29.05.2022
2022 թ․-ի մայիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ է անդրադառնալ պաշտոն զբաղեցնող անձի` «իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվելու» հարցին։

Դիրքորոշում աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

01.05.2022
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը, որի ժամանակ մենք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ներկայացրինք դիրքորոշում նախագծով չլուծված որոշ հարցերի վերաբերյալ։

Հակակոռուպցիոն դատարաններ․ բանավեճ Լուրերի եթերում

20.04.2022
Լուրերի եթերում «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման շրջանակներում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է հակակոռուպցիոն դատարանների թեմայով բանավեճ-քննարկմանը։

ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022
44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև: