Տեղի ունեցավ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը

08.06.2022

Հունիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի աշխատաժողովը՝ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» թեմայով։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի, Արդարադատության նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ

Աշխատաժողովի առանցքում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի «ՄԻԵԴ վճիռների կատարման վերլուծություն. արդար դատաքննության իրավունք» հետազոտությունն է, որը հրապարակվել էր մեկ տարի առաջ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։

Աշխատաժողովի նպատակն էր քննարկել հետազոտությամբ վեր հանված առանցքային խնդիրները, մեկ տարվա ընթացքում լուծման ուղղությամբ տեղի ունեցած զարգացումները և այն քայլերը, որ դեռևս անհրաժեշտ է ձեռնարկել։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը նշեց, որ, անկախ բովանդակային և ֆորմալ պահանջներից, ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացը նախ և առաջ պետք է դիտարկվի որպես ՀՀ իրավական համակարգը կոնվենցիոն պահանջներին և արժեքներին համապատասխանեցնելու բացառիկ հնարավորություն։ «Որպես պետական քաղաքականության, ինչպես նաև ցանկացած պետական գործչի մտածելակերպի, գործունեության բաղկացուցիչ մաս՝ վճիռների կատարման գործընթացը չպետք է պայմանավորված լինի կոնկրետ գործի շրջանակներով, կոնկրետ գործով՝ Նախարարների կոմիտեում գործընթացի ավարտված լինել կամ չլինելու, ՄԻԵԴ դիմում ներկայացնելու կամ նման հավանականության հանգամանքով։ Մեր գնահատմամբ՝ ցանկացած լայնախոհ պետական գործչի համար վճիռների կատարման գործընթացը, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիայի չափանիշները պետք է լինեն գործունեության ուղենիշ՝ մտքում ունենալով մեր իրավական համակարգի և ավելի լայն համատեքստում պետության զարգացման հեռանկարը»,- ասել է Պետրոսյանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, կարևորելով վճիռների կատարմանը նվիրված քննարկումները, շեշտեց, որ արդեն քսան տարի է՝ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Եվրոպայի խորհրդին և ստանձնել է պարտականություններ Կոնվենցիայի շրջանակներում «Այս քսան տարիների ընթացքում բավականին աշխատանք է կատարվել հենց Եվրոպական կոնվենցիայի տարբեր իրավունքների երաշխավորման, այդ ուղղությամբ դատական, իրավապահ համակարգի թերացումները վերացնելու ուղղությամբ, բայց կարծում եմ՝ այս պրոցեսը շարունակական բնույթ է կրում և կրելու է որոշակի ժամանակահատվածում, որովհետև խնդիրները, որոնց առերեսվում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքում, շատ տարաբնույթ ձև են կրում առաջին հայացքից կարող են թվալ շատ պարզ, բայց իրականում լինում են շատ բարդ»։ Շարունակելով՝ Կիրակոսյանը նշել է, որ այս խախտումները կրկնվում են ոչ միայն իրավական կանոնակարգումների թերությունների պատճառով, այլև խնդիրների, որ առնչվում են դատական, իրավապահ համակարգերին, որոնք այդ իրավունքները ապահովելու գործի պատասխանատուներն են։ Ըստ Կիրակոսյանի՝ խախտումների պատճառները հասկանալու մոտեցումը ողջունելի է դրանք կդառնան ոլորտային բարեփոխումներ իրականացնելու հնարավոր լավ ուղենիշներ, եթե ռեֆլեքսիայի ենթարկվեն պետության կողմից։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կարևորեց դատարանի վճիռների կատարումը՝ որպես անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման ևս մեկ երաշխիք «Դատարանի վճռի կատարումը բացում է ճանապարհ պետության համար՝ իր թերի կամ ինչ-ինչ հանգամանքներում չաշխատած կամ սխալ աշխատած համակարգերի թե՛ պրակտիկաների, թե՛ օրենսդրության բարելավման առումով»։ Ըստ Գրիգորյանի՝ պետական մակարդակում տակտիկական ռեֆլեքսիան յուրաքանչյուր վճռի կատարման տրամաբանության մեջ շատ կարևոր վարժություն է և երաշխիք՝ խախտումների կանխարգելման համար։ Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ իր կանխարգելիչ գործառույթների շրջանակում կոնկրետ իրավական ակտերի վերաբերյալ կարծիքներ ներկայացնելուն՝ Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ջանքերի համատեղումը։ Ըստ Պաշտպանի՝  օրենսդրական փոփոխությունների մակարդակում փոփոխությունները շատ ավելի սահուն են նույնը, սակայն, չի կարելի պնդել պրակտիկայի մասին «Շատ ավելի պակաս է ուշադրությունը պրակտիկաների փոփոխության իմաստով էստեղ գալիս ենք թե՛ ենթաօրենսդրական ակտերին, թե՛ մասնագետների պատշաճ մասնագիտական, շարունակական կրթության ապահովմանը»։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրի ազգային համակարգող Վահե Դեմիրճյանը նշեց, որ, ըստ վիճակագրության, Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ամենաշատ խախտվող հոդվածն է, և Հայաստանն այս առումով բացառություն չէ, ընդդեմ Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների մեծամասնությունը ևս վերաբերում է այս հոդվածին։ Խոսելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասին՝ Դեմիրճյանը նշեց, որ այն բավական լայն է, հիմնարար կարևորություն ունի ցանկացած պետությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարգման համար «Առանց այն երաշխիքների, որոնք արտացոլված են 6-րդ հոդվածում, հիմնարար, կարևորագույն երաշխիքների պահպանման, այս արժեքների մասին խոսելը թերևս կլինի ավելորդ»։ Առանձնացնելով կատարումը և իմպլեմենտացիան՝ բանախոսը նշեց, որ օրենսդրական փոփոխություններն իրոք  կատարման ամենահեշտ փուլն են, ավելի բարդ և հակասական  են վարքագծի, հոգեբանության, պրակտիկայի փոփոխությունից բխող հարցերը, որոնք շատ ավելի կարևոր են ու խորքային։  

Հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը ներկայացրեց գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանմանը, դատական ակտերի հարկադիր կատարմանը և առանձին դատավարական երաշխիքներին առնչվող խնդիրները, իսկ Դավիթ Գյուրջյանն անդրադարձավ քրեադատավարական երաշխիքներին առնչվող խնդիրներին։ 

Հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրին, որ առաջիկայում հետազոտությունը կհրապարակվի նաև անգլերեն։

 

Միջոցառման առցանց հեռարձակումը՝ Factor.am-ի։

Ներբեռնել

Խոսակցությանը մասնակից բոլոր ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան

23.06.2022
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:

Տեղի ունեցավ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը

08.06.2022
Հունիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԻԶՊՀ աշխատաժողովը՝ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» թեմայով։

Կարծիք «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծի մասին

29.05.2022
2022 թ․-ի մայիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հարկ է անդրադառնալ պաշտոն զբաղեցնող անձի` «իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնավոր շահով առաջնորդվելու» հարցին։

Դիրքորոշում աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

01.05.2022
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը, որի ժամանակ մենք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ներկայացրինք դիրքորոշում նախագծով չլուծված որոշ հարցերի վերաբերյալ։

Հակակոռուպցիոն դատարաններ․ բանավեճ Լուրերի եթերում

20.04.2022
Լուրերի եթերում «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման շրջանակներում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է հակակոռուպցիոն դատարանների թեմայով բանավեճ-քննարկմանը։

ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումը կանխելու մասին

24.03.2022
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

Կոչ-հայտարարություն՝ Արցախում հումանիտար աղետի մասին

16.03.2022
44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև: