Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում

30.08.2022

ՀՀ արդարադատության նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները.

Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) օպերատիվ ստորաբաժանման կադրային համալրման խնդիրը կոմիտեի ձևավորման սկզբնական փուլից դիտարկվել է կարևորագույն խնդիրներից մեկը՝ հաշվի առնելով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում դրա հիմնարար դերակատարումը, ինչպես նաև օպերատիվ ստորաբաժանման ծառայողների գերատեսչական և այլ ազդեցություններից անկախության ապահովման, մասնագիտական բարձր որակների ապահովման հանգամանքը: Կոմիտեի մասին մայր օրենքի իրավակարգավորումները հնարավորություն չեն ընձեռել համալրել օպերատիվ ստորաբաժանումը (այն համալրվել է կիսով չափ), արդյունքում անհրաժեշտություն առաջացավ որոշակի փոփոխություններ իրականացնել օպերատիվ ստորաբաժանման որոշակի խումբ ծառայողներին ներկայացվող պահանջներում: Նման փոփոխության անհրաժեշտության մասին բարձրաձայնվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տարբեր քննարկումներում և տարբեր ձևաչափերով իրականացված հանդիպումների ընթացքում: Ներկայացված նախագիծը սակայն ունի բավական խնդրահարույց կարգավորումներ: Մասնավորապես՝ նախագծի հոդված 1-ով առաջարկվում է օրենքի 16-րդ հոդվածը լրացնել 12.1 մասով, սահմանելով, որ կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոնները, որոնցում ծառայողների գործառույթների իրականացումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքների և հմտությունների կիրառմամբ, հաստատում է կոմիտեի նախագահը: Տվյալ պաշտոնի նշանակելու կարգը, պայմանները, այդ թվում՝ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, 16-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված պայմանների կիրառման անհրաժեշտության մասով, և ծառայողին ներկայացվող պահանջները սահմանում է կոմիտեի նախագահը:
Կոմիտեի մասին օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի ձևակերպման տրամաբանությունը հուշում է, որ բացառապես կոմիտեի օպերատիվ ստորաբաժանման ծածկագրված ծառայողների պաշտոնի նշանակելու կարգ կարող է սահմանել կոմիտեի նախագահը, ինչը կարող է դիտարկվել օրինաչափ: Օպերատիվ ստորաբաժանման մյուս պաշտոնների համալրումը, համաձայն օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասի՝ իրականացվում է կոմիտեի նախագահի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:
Համաձայնելով այն հանգամանքին, որ կոմիտեի օպերատիվ ստորաբաժանման ոչ բոլոր ծառայողների համար է անհրաժեշտ սահմանել ֆիզիկական պատրաստվածության քննական փուլի պարտադիր պահանջ, իրավաբանական կրթության պահանջ, միաժամանակ հարկ է նշել, որ բացի ծածկագրված ծառայողների նշանակման կարգից, օպերատիվ ստորաբաժանման մյուս բոլոր պաշտոնները պետք է համալրվեն բացառապես մրցույթի արդյունքում, ինչը սակայն առաջարկվող նախագծով տնտեսագետ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ և այլ ուղղվածության մասնագիտությամբ օպերատիվ ծառայողների պաշտոնների համար չի դիտարկվում պարտադիր և կոմիտեի նախագահի կողմից կարող է սահմանվել այլ կարգ, ինչպես օրինակ՝ ուղղակի նշանակումը: Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչ չափանիշներով է որոշվելու թեկնածուի նշանակման արժանիքահեն գործոնը, օրինակ՝ մի քանի թեկնածուների առկայության դեպքում: Բացի այդ օրենքի նախագծի կարգավորման դաշտում առկա՝ կոմիտեի նախագահի նման լայն հայեցողության պայմաններում մրցույթային կարգ սահմանելիս մրցույթային հանձնաժողովի մասնագիտական կազմն ի զորու՞ է արդյոք որոշել թեկնածուների մասնագիտական պատրաստվածության և դրա աստիճանի հանգամանքները:
 

Հարկ է արձանագրել, որ որքան էլ կարևոր է կոմիտեի օպերատիվ ստորաբաժանման հրատապ համալրման հիմնախնդիրը, դրա վերաբերյալ իրավակարգավորումները չպետք է հետընթաց արձանագրեն գործընթացի թափանցիկության և մրցակցայնության ապահովման սկզբունքներից և կրեն իրադրային բնույթ: Ընդ որում, վերոնշյալը որևէ կերպ չի հակասում օպերատիվ ստորաբաժանման գործունեության գաղտնիության սկզբունքին, քանի որ ինչպես նշվեց, խոսքը ծածկագրված պաշտոնների մասին չէ:
Առաջարկ.
• Նախագծի հոդված 1-ով սահմանել, որ կոմիտեի օպերատիվ ստորաբաժանման տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառների հատուկ մասնագիտական հմտությունների կիրառում պահանջող պաշտոնների համալրումը իրականացվում է կոմիտեի նախագահի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա,
• նախագծով ամրագրել յուրաքանչյուր ոլորտի օպերատիվ ծառայողի պաշտոնի համալրման մրցույթային հանձնաժողովում համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավման պարտադիր պահանջ:
2. Ներկայացված նախագծի 45.1 հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է կոմիտեի բոլոր ծառայողների համար պարտադիր պահանջ՝ պարբերաբար անցնել նաև ֆիզիկական ուժի կիրառման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Առաջարկում առկա է հակասություն նախագծի հոդված 1-ով նախատեսված իրավակարգավորման հետ, որում նեղ մասնագիտական ուղղվածության օպերատիվ ծառայողների համար ֆիզիկական պատրաստվածության պահանջն ըստ էության հանվում է: 45.1 հոդվածի 2-րդ մասը չի նախատեսում օպերատիվ ծառայողների տարբեր խմբերի համար բացառություն՝ ֆիզիկական ուժի կիրառման ստուգումներ անցնելու մասով և չի ամրագրում նման ստուգում չանցնելու հետևանքների մասին իրավակարգավորում:
Առաջարկ.
• Նախագծի 45.1 հոդվածի 2-րդ մասում նախատեսել, որ ֆիզիկական ուժի կիրառման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցնելու պարտականություն սահմանող իրավակարգավորումը չի տարածվում տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքների և հմտությունների կիրառում պահանջող օպերատիվ ծառայողերի նկատմամբ: Նշված առաջարկը համահունչ է նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացմանը՝ ֆիզիկական պատրաստվածության պարտադիր քննական պահանջը հանելու մասով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

Ներբեռնել

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

04.10.2022
Հայտարարությամբ դատապարտվում է իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջվում վերանայել առաջադրումը։

Քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություններն անընդունելի են

22.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12.09.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Անհրաժեշտ են մանրամասն կարգավորումներ՝ զենքի կիրառման համաչափության համար․ քննարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր լիազորությունների մասին

09.09.2022
Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում

30.08.2022
Արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որում առկա են ծառայողների համալրման կարգին առնչվող խնդրահարույց կետեր։ Փաստաթղթում ամփոփվում են հիմնական խնդիրները և ներկայացվում առաջարկություններ։

Կարգապահական պատասխանատվության որոշումների բողոքարկման մասին

30.08.2022
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծով համանուն օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում:

Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022
2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

Արդար դատաքննության իրավունք․ դատական ակտերի հարկադիր կատարում

03.08.2022
Հետազոտության նպատակն է վեր հանել դատական ակտերի հարկադիր կատարման փուլում առկա հիմնական խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են դատական ակտերի հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ դատական պրակտիկայի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և այլ իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված տեղեկատվության վերլուծության հիման վրա:

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։