Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022

#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։ 

«Թեպետ կարող է ուրախալի թվալ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ դեմ ընդամենը երկու վճիռ է կայացրել ՄԻԵԿ 8-րդ հոդվածի համատեքստում, սակայն հասկանալի են դրա իրական պատճառները․ ՀՀ օպերատիվ-հետախուզական գործունեության համակարգը չի նախատեսումկարգավորում, ըստ որի՝ անձը պոստֆակտում կտեղեկանա կիրառված գործողությունների մասին, եթե, իհարկե, դրանք քրեական գործի նյութ չեն դարձել։ Այսպիսով, անձինք զրկվում են դրաօրինաչափությունը վիճարկելու հնարավորությունից»։

Անդրադառնալով «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» գործին՝ Դավիթ Գյուրջյանը շեշտել է ՄԻԵԴ-ի այն արձանագրումը, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում են իրավախախտումների և անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկությունները, այսինքն՝ որ տեսակի իրավախախտումների վերաբերյալ կարող են իրականացվել միջոցառումները, որ շրջանակի անձանց նկատմամբ, ինչպիսի հիմքերի և հանգամանքների դեպքում։ Չէր նախատեսվում նաև տվյալներն ուսումնասիրելու, պահպանելու և ոչնչացնելու, ինչպես նաև անձին ծանուցելու պահանջը։ Ըստ Գյուրջյանի՝ այս թերություններից որոշները մինչ օրս առկա են։

Հայաստանի դեմ կայացված մյուս վճիռը «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» դեմ գործով է, որը վերաբերում է դատական վերահսկողության որակին։ Խոսելով գործի առանձնահատկության մասին՝ բանախոսն ամփոփել է. «Միջամտությունը պետք է համապատասխանի և' ներպետական օրենսդրությանը, և' առհասարակ օրենքի որակին»։

Խոսելով ներպետական օրենսդրության մասին՝ բանախոսն ասել է, որ այն ընդգրկում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը և Քրեական դատավարության օրենսգիրքը։ Նա մանրամասն ներկայացրել է արտաքին դիտմանը, գաղտնալսմանը, գաղտնի հսկողության միջոցառումների տևողությանն առնչող խնդիրները։

Բանախոսության մյուս կարևոր թեման դատական վերահսկողությունն էր։ Համարելով սա օրենսդրության առանցքային խնդիր՝ Դավիթ Գյուրջյանն ասել է, որ լավագույն պրակտիկան է, երբ դատարան է թույլատրող մարմինը, սակայն կարևոր է դատարանի իրավասությունը, այսինքն՝ այն կարո՞ղ է իրոք ստուգել համապատասխան միջամտության անհրաժեշտությունը և իրավաչափությունը, թե ոչ.  «Օրինակ՝ մեր օրենսդրությունը մի կողմից թույլ է տալիս դատարանին քննիչից բացատրություն պահանջել ներկայացված միջնորդության վերաբերյալ, մյուս կողմից՝  թույլ չի տալիս ստանալ այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են գաղտնի գործակալների վերաբերյալ տվյալները»։ Դատավորը չի կարող նաև պահանջել լրացուցիչ նյութեր, տեղեկությունների աղբյուր բացահայտում և այլն։ Այսպիսով, նման պայմաններում կա'մ դատարանը պետք է ուղղակի բավարարի այդ միջնորդությունը, կա'մ մերժի։ Ըստ Գյուրջյանի՝ մի դեպքում մարդկանց իրավունքները կխախտվեն, մյուս դեպքում թերի կարգավորումների պատճառով  դատարանը կմերժի միջնորդությունը, թեպետ իրականում այն բավարարման ենթակա էր. «Երկու դեպքերն էլ խնդրահարույց են»։

Անդրադառնալով իշխանության հասանելիությանը հաղորդակցություններին՝ Գյուրջյանը շեշտել է, որ օրենսդրությունը չի նախատեսում պահանջ՝ դատարանի թույլտվությունը նախ ներկայացնելու կապի օպերատորին։ Ընդհակառակը, կապի օպերատորներից պահանջվում է ապահովել անխոչընդոտ մուտք կապուղիներին՝ ըստ պահանջի. «Նաև հարցումների միջոցով են հավաստացիել, որ կապի օպերատորները չեն տեղեկացվում ո' չ դատարանի որոշման, ոչ հեռախոսահամարների մասին, որ պետք է վերահսկվեն, ո'չ դրա սկզբի ու ավարտի մասին, ո'չ էլ փաստի», - ամփոփել է բանախոսը։

Մեկ այլ խնդիր է այն, որ անձը չի ծանուցվում իր իրավունքներին միջամտող գործողության մասին։ Կան կարծիքներ, որ սա միշտ հնարավոր չէ իրականացնել, սակայն նման դեպքում առնվազն պետք է կիրառվի Գերմանիայի փորձը, երբ անձը կարող է դիմել դատարան, եթե կասկած ունի, որ իրեն գաղտնալսել են։ Այստեղ արդեն միջամտող մարմինը պետք է ապացուցի՝ գաղտնալսել է, թե ոչ:

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.01.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կարծիքն անդրադառնում է 04.11.2022 թ.-ին Ազգային ժողով ներկայացված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր: Ըստ այդմ, կազմակերպություններն առաջարկում են վերանայել դրանում տեղ գտած մի շարք իրավակարգավորումներ և ըստ այդմ վերախմբագրել իրավական դրույթները։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Տեղի ունեցավ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը

22.12.2022
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը։

Կապի օպերատորները տեղյակ չեն լինում՝ դատական թույլտվություն տրված է, թե ոչ

09.12.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Մեդիա կենտրոնում քննարկել են «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ու մարդու իրավունքները» թեման։

Հայաստանյան ՀԿ-ներն ահազանգում են ՄԱԿ-ին ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների սպառնալիքի մասին

01.12.2022
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։

ԲԴԽ կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ

24.11.2022
Այս հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները դատապարտում են Բարձրագույն դատական խորհրդի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը։ Նա վճիռներ է կայացրել քաղաքական հնչեղ գործերով, ազատազրկման դատապարտել քաղաքական բանտարկյալների։

Անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների մասին

21.11.2022
Կարծիքն անդրադառնում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման դրված «Անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների վերանայման և աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծին՝ առաջարկելով փոփոխությունների համատեքստում վերանայել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը։

Մատչելի դարձնել նաև դատարանների շենքերը

20.11.2022
Կառավարությունն առաջարկել է բարելավել հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Առաջարկում ենք ընդլայնել ցանկը՝ ընդգրկելով նաև ՀՀ դատարանների շենքերը։

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

18.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս կարծիքն ամփոփում է ԹԻՀԿ-ի և ԻԶՊՀ-ի դիտարկումները ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման լուծարման անհրաժեշտության և նոր ձևավորվող կառույցի՝ խորհդարանի առաջ հաշվետվողականության վերաբերյալ։

Հստակեցնե՛լ դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները

21.10.2022
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։