Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ։

Երկու դիտարկումները վերաբերում են տեղեկատվության ազատության ոլորտին։ Կարծիքում նշվում է, որ նախագծի 411-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում անձին օրենքով սահմանված տեղեկությունը ապօրինի չտրամադրելու կամ ոչ լրիվ կամ աղավաղված տրամադրելու, իսկ 3-րդ մասը՝ օրենքով սահմանված տեղեկությունը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների կամ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից չհրապարակելու համար։  

Կազմակերպությունն առաջարկում է նախատեսել պատասխանատվություն նաև տեղեկատվություն տնօրինողների կողմից տեղեկատվությունը սահմանված ժամկետում չտրամադրելու համար։  

Մյուս առաջարկը վերաբերում է միջուկային և ճառագայթային անվտանգությանն առնչվող տվյալների տրամադրման և հրապարակման պարտավորություններին և դրա չկատարման համար նախատեսվող պատասխանատվությանը։ Ըստ հիմնադրամի՝ սրանք խիստ կարևոր նշանակություն ունեն մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման, այդ ոլորտում անվտանգային ռիսկերը կանխարգելելու համար։ Թեև Նախագծով քննարկվող արարքների համար սահմանված պատասխանատվությունը որոշակիորեն խստացվել է համեմատ գործող օրենսգրքի, այնուամենայնիվ, այն խիստ անհամաչափ է արարքների վտանգավորությանը։

 Հիմնադրամն առաջարկում է համաչափորեն խստացնել նշված իրավախախտումների համար պատասխանատվությունն ու մեծացնել սահմանված պատժաչափերը:

 

Կարծիքում անդրադարձ կա նաև Նախագծի 53-րդ հոդվածին, որը սահմանում է վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։ Իրավական որոշակության սկզբունքի խաթարումից խուսափելու համար 

առաջարկվում է հստակորեն սահմանել, որ Նախագծի 53-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթը վերաբերում է նաև դատական կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքերին։

Նախագծի 433-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը օրենքով սահմանված կարգով չլրացնելու համար։ «Հոդվածը, ինչպես և ներկայիս ՎԻՎ օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումը չի հստակեցնում նշված զանցակազմի սուբյեկտին։ Գործնականում նշված անհստակությունը արդեն իսկ հանգեցնում է դատարանների կողմից նշված դրույթի տարբերակված մեկնաբանությանը և կիրառությանը»,-ասվում է տեքստում։ 

Ըստ Հիմնադրամի՝ ՎԻՎ օրենսգրքով որպես քննարկվող զանցակազմի սուբյեկտ պետք է հստակ սահմանվեն և' հանձնաժողովի նախագահը, և' հանձնաժողովի քարտուղարը։ 

Անդրադառնալով պատասխանատվության միջոցների շեմի հարցին՝

առաջարկվում է սահմանել նվազագույնից ավելի մեղմ վարչական տույժ կիրառելու հնարավորություն, ինչը դատարաններին թույլ կտա բացառիկ հանգամանքներում, հաշվի առնելով անձանց գույքային դրությունն ու այլ սուբյեկտիվ հանգամանքներ, կիրառել անձանց ուղղման համար բավարար ավելի մեղմ պատասխանատվության միջոցներ։

 


ԻԶՊՀ-ն օրենսդրական նախագծերի շուրջ իր աշխատանքն իրականացնում է  Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։

Ներբեռնել

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.01.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կարծիքն անդրադառնում է 04.11.2022 թ.-ին Ազգային ժողով ներկայացված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր: Ըստ այդմ, կազմակերպություններն առաջարկում են վերանայել դրանում տեղ գտած մի շարք իրավակարգավորումներ և ըստ այդմ վերախմբագրել իրավական դրույթները։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Տեղի ունեցավ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը

22.12.2022
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը։

Կապի օպերատորները տեղյակ չեն լինում՝ դատական թույլտվություն տրված է, թե ոչ

09.12.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Մեդիա կենտրոնում քննարկել են «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ու մարդու իրավունքները» թեման։

Հայաստանյան ՀԿ-ներն ահազանգում են ՄԱԿ-ին ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների սպառնալիքի մասին

01.12.2022
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։

ԲԴԽ կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ

24.11.2022
Այս հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները դատապարտում են Բարձրագույն դատական խորհրդի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը։ Նա վճիռներ է կայացրել քաղաքական հնչեղ գործերով, ազատազրկման դատապարտել քաղաքական բանտարկյալների։

Անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների մասին

21.11.2022
Կարծիքն անդրադառնում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման դրված «Անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների վերանայման և աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծին՝ առաջարկելով փոփոխությունների համատեքստում վերանայել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը։

Մատչելի դարձնել նաև դատարանների շենքերը

20.11.2022
Կառավարությունն առաջարկել է բարելավել հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Առաջարկում ենք ընդլայնել ցանկը՝ ընդգրկելով նաև ՀՀ դատարանների շենքերը։

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

18.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս կարծիքն ամփոփում է ԹԻՀԿ-ի և ԻԶՊՀ-ի դիտարկումները ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման լուծարման անհրաժեշտության և նոր ձևավորվող կառույցի՝ խորհդարանի առաջ հաշվետվողականության վերաբերյալ։

Հստակեցնե՛լ դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները

21.10.2022
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։