Կարճ ժամկետներ՝ հանրային ծառայությունից ազատվելու բողոքների քննության համար

30.05.2023

10.05.2023թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։  

Նախագծով առաջարկվում է վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի համար նախատեսել հստակ և սեղմ դատավարական ժամկետներ, ինչը հեղինակի կողմից հիմնավորվում է գործատուի մեղքով աշխատակցի աշխատանքից ազատման հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու ավելի արդարացված կարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ։ Ակնկալվում է, որ արդյունքում քննարկվող բնույթի վեճերը Վարչական դատարանում կքննվեն ավելի արագ, հայցի բավարարման դեպքում առավել արդյունավետ կիրականացվի անօրինական հիմքերով աշխատանքից ազատված աշխատողի խախտված իրավունքների վերականգնումը, ավելորդ մեծածավալ փոխհատուցման բեռ չի սահմանվի գործատուի համար, ինչպես նաև կբացառվեն  քաղաքացիական և վարչական դատավարության կարգով քննվող աշխատանքային վեճերի պարագայում առկա ժամկետային տարբերությունները:

Լիովին համաձայն լինելով  Նախագծով առաջարկվող լրացումների և դրա համար հիմք ծառայած՝ վերը նշված հիմնավորումների հետ՝ գտնում ենք, որ Նախագիծը թերի է, քանի որ չի կարգավորում վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքում Վարչական դատարանի կողմից կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության դատավարական ժամկետները վերադաս ատյաններում, հատկապես ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։

 

Կարծում ենք, որ Նախագծի՝ առաջարկվող խմբագրությամբ ընդունվելու դեպքում դրանով հասեագրված խնդիրը լուծում չի ստանա՝ հաշվի առնելով վերաքննիչ ատյանում բողոքների քննության հստակ ժամկետներ սահմանված չլինելը և դրա հետ մեկտեղ գործնականում բողոքները բավականին երկար քննելու օբյեկտիվ իրողությունը։

Հատկանշական է, որ Նախագծով առաջարկվող կարգավորումների նմանօրինակ կարգավորումներ (հատուկ վարույթների տեսակներ) նախատեսված են նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31.3-րդ և 31.5-րդ գլուխներով, որտեղ ևս սահմանված են համապատասխան վեճերի քննության համար հստակ, կարճ ժամկետներ, սակայն միևնույն ժամանակ օրենսգրքի 140-րդ հոդվածով իրավաչափորեն սահմանված են ավելի կարճ ժամկետներ նաև նշված գործերով քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։ Այս հանգամանքը ևս խոսում է խնդրո առարկա կարգավորումը լրացնելու անհրաժեշտության մասին։

 

Առաջարկություն

Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագիծը լրամշակել և նախատեսել լրացում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածում, որով կսահմանվեն ավելի կարճ ժամկետներ նաև վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքով Վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։

 


Oրենսդրական նախագծերի շուրջ աշխատանքն ԻԶՊՀ-ն իրականացնում է  Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։

Ներբեռնել

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։

Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի կարգավորման մասին

22.09.2023
ԻԶՊՀ-ն անդրադառնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու աշխատանքային պայմանագրերը։ Կազմակերպությունն առաջարկում է նախատեսել մեխանիզմներ, որոնք ըստ անհրաժեշտության կմեղմեն աշխատողների ֆինանսական բեռը։

Առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

15.09.2023
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, առանցքային նշանակության առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քր․ պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը

28.07.2023
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։ 

Կարծիք օպցիոնի պայմանագրի մասին

20.06.2023
 21.04.2023 թ.-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման են դրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծեր, որոնցով իրավակարգավորումներ են նախատեսվում օպցիոնի պայմանագրի կնքման բնագավառում: Կարևորելով օպցիոնի պայմանագրի կնքման կարգավորման նախաձեռնությունը՝ ստորև ներկայացվում են որոշ նկատառումներ քննարկման դրված նախագծերի վերաբերյալ:

Հարկային մարմինների վարչարարությունն իրականացնել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացմամբ

02.06.2023
03.05.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։

Կարճ ժամկետներ՝ հանրային ծառայությունից ազատվելու բողոքների քննության համար

30.05.2023
ԻԶՊՀ-ն առաջարկում է լրամշակել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և նախատեսել լրացում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածում, որով կսահմանվեն ավելի կարճ ժամկետներ նաև վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքով Վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։

Բժշկական գաղտնիք համարվող տվյալների՝ ՄԻՊ-ին հասանելի լինելու մասին

22.05.2023
ԻԶՊՀ-ն առաջարկում է պահպանել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի գործող իրավակարգավորումը՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնության ստանալու Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության մասով։