Կարծիք օպցիոնի պայմանագրի մասին

20.06.2023

 21.04.2023 թ.-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման են դրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծեր, որոնցով իրավակարգավորումներ են նախատեսվում օպցիոնի պայմանագրի կնքման բնագավառում:

Կարևորելով օպցիոնի պայմանագրի կնքման կարգավորման նախաձեռնությունը՝ ստորև ներկայացվում են որոշ նկատառումներ քննարկման դրված նախագծերի վերաբերյալ:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող 445.1 հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ օպցիոնի պայմանագրով պետք է սահմանված լինի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը ներկայացնելու դեպքում մյուս կողմի կողմից այդ պահանջը կատարելու դիմաց օպցիոնի գնորդի կողմից տրամադրվելիք հատուցման չափը և դրա տրամադրման կարգը: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե օպցիոնը դադարել է օպցիոնի գործողության ժամկետում դրանով սահմանված պահանջ չներկայացնելու հետևանքով, ապա նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վճարը չի վերադարձվում:

Վերոգրյալ երկու իրավակարգավորման համադրված վերլուծությունից բխում է, որ օրենսգրքի 445.1 հոդվածի 3-րդ մասը նախատեսում է օպցիոն պարգևավճարի սահմանման պահանջ, այսինքն՝ պայմանագրի կնքման պահին որոշված գնով ապագայում գույք ձեռք բերելու իրավունքի դիմաց հատուցման (պարգևավճարի) վճարման պարտականություն օպցիոնի գնորդի կողմից: Ինչ վերաբերում է խնդրո առարկա հոդվածի 4-րդ մասին, ապա այն սահմանում է համապատասխան գույքի դիմաց նախապես համաձայնեցված գնի վճարման կարգավորումը:

Հաշվի առնելով Նախագծերի ընդունման հիմնավորումը, այդ թվում՝ համապատասխան կարգավորումների նախատեսման արդյունքում ստարտափ ընկերությունների կողմից որակյալ աշխատուժ ներգրավելու և աշխատողների աշխատանքի արտադրողականությունը խրախուսելու նպատակի իրագործումը, խնդրահարույց է օպցիոնի պայմանագրով պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը ներկայացնելու դեպքում մյուս կողմի կողմից այդ պահանջը  կատարելու դիմաց օպցիոնի գնորդի կողմից տրամադրվելիք հատուցման չափը և դրա տրամադրման կարգը սահմանելու վերաբերյալ իմպերատիվ պահանջի սահմանումը:

Փաստորեն Նախագիծն ամրագրում է օպցիոն պայմանագրի հատուցելիության պահանջ այն դեպքում, երբ ստարտափ ընկերությունների պարագայում առավել տարածում պետք է ստանա, օրինակ, համապատասխան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակցի կողմից օպցիոնի պայմանագրով պահանջի ներկայացման իրավունքի դիմաց ոչ թե որոշակի պարգևավճարի վճարման, այլ գործողության/պարտավորության կատարման պրակտիկան, օրինակ՝ օպցիոնի պայմանագրով որոշակի ժամանակահատված ընկերությունում աշխատելու պայմանի նախատեսման, ընկերության կողմից որոշակի տնտեսական ցուցանիշներին հասնելու պայմանի ապահովման միջոցով: Այս պայմանների վրա հասնելու դեպքում համապատասխան աշխատակցի մոտ կծագի պայմանագրի կնքման պահին որոշված գնով բաժնեմաս  ձեռք բերելու իրավունք, որպիսի իրավունքի համար լրացուցիչ պարգևավճարի սահմանման պահանջը չի ծառայի կարգավորմամբ հետապնդվող նպատակին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրացվող 445.1-րդ հոդվածի  3-րդ մասում նախատեսել նաև առանց հատուցում (պարգևավճար) տրամադրելու պարտականության՝ սահմանված գնով օպցիոնի պայմանագրի կնքման հնարավորություն և/կամ սահմանված գնով համապատասխան գույք ձեռք բերելու իրավունքի տրամադրում՝ օպցիոնի գնորդի կողմից համապատասխան պարտավորության կատարման դիմաց:

Հարկ է արձանագրել նաև, որ վերոգրյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե օպցիոնը դադարել է օպցիոնի գործողության ժամկետում դրանով սահմանված պահանջ չներկայացնելու հետևանքով, ապա նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված վճարը չի վերադարձվում: Մինչդեռ, 445.1-րդ հոդվածի  3-րդ մասի ձևակերպմամբ հատուցման վճարումը փոխկապակցում է ոչ թե օպցիոնի պայմանագրով համապատասխան պահանջի իրավունքի տրամադրման հետ  (ենթադրվում է, որ օպցիոնի գնորդը վճարում է համապատասխան իրավունքը ձեռք բերելու համար՝ անկախ նրանից, թե հետագայում կիրացնի այն սահմանված ժամկետում թե ոչ), այլ պահանջը ներկայացնելու դեպքում մյուս կողմի կողմից այդ պահանջը  կատարելու հետ,  ինչը ոչ միայն հիմնավորված չէ, այլև հակասում է նույն հոդվածի 5-րդ մասի տրամաբանությանը, որից բխում է նախապես արդեն իսկ վճարված հատուցումը (այսինքն՝ գույք ձեռք բերելու իրավունքի դիմաց պարգևավճարը) չվերադարձնելու պայմանը:

 


Օրենսդրական նախագծերի շուրջ աշխատանքն ԻԶՊՀ ն իրականացնում է  Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Ներբեռնել

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։

Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի կարգավորման մասին

22.09.2023
ԻԶՊՀ-ն անդրադառնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու աշխատանքային պայմանագրերը։ Կազմակերպությունն առաջարկում է նախատեսել մեխանիզմներ, որոնք ըստ անհրաժեշտության կմեղմեն աշխատողների ֆինանսական բեռը։

Առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

15.09.2023
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, առանցքային նշանակության առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քր․ պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը

28.07.2023
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։ 

Կարծիք օպցիոնի պայմանագրի մասին

20.06.2023
 21.04.2023 թ.-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման են դրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծեր, որոնցով իրավակարգավորումներ են նախատեսվում օպցիոնի պայմանագրի կնքման բնագավառում: Կարևորելով օպցիոնի պայմանագրի կնքման կարգավորման նախաձեռնությունը՝ ստորև ներկայացվում են որոշ նկատառումներ քննարկման դրված նախագծերի վերաբերյալ:

Հարկային մարմինների վարչարարությունն իրականացնել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացմամբ

02.06.2023
03.05.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։

Կարճ ժամկետներ՝ հանրային ծառայությունից ազատվելու բողոքների քննության համար

30.05.2023
ԻԶՊՀ-ն առաջարկում է լրամշակել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և նախատեսել լրացում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածում, որով կսահմանվեն ավելի կարճ ժամկետներ նաև վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքով Վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։

Բժշկական գաղտնիք համարվող տվյալների՝ ՄԻՊ-ին հասանելի լինելու մասին

22.05.2023
ԻԶՊՀ-ն առաջարկում է պահպանել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի գործող իրավակարգավորումը՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնության ստանալու Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության մասով։