Առաջարկներ՝ Վարչական դատավարության օրենսգրքում ներառելու համար

08.05.2023

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունները, անգործությունը, ինչպես նաև վարչական ակտերը կարող են բողոքարկվել Վարչական դատարան: Այնուամենայնիվ, օրենսգիրքը չի նախատեսում կատարողական վարույթի արագացմանը միտված հատուկ կարգավորումներ Վարչական դատարանում գործի քննության շրջանակներում: Հարկ է նշել, որ Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն չի ունեցել կատարողական վարույթներն արագացնելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, ինչը հիմք է հանդիսացել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման արձանագրման համար: 

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է, ի թիվս այլ միջոցների, Վարչական դատավարության օրենսգրքով սահմանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անգործության վիճարկմանն առնչվող գործերի քննության հստակ և սեղմ ժամկետներ:

2. Տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի քննության համար ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով  նախատեսված չեն հատուկ՝ առավել սեղմ դատավարական ժամկետներ և ընթացակարգեր, ինչի հետևանքով նշված խմբի գործերի տևական քննությունը հաճախ զրկում է անձին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցից:

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը[1] ցույց է տալիս, որ տեղեկատվության տրամադրման մերժումը դատական կարգով վիճարկելու դեպքում դատական գործերի մի մասի քննությունը միայն Վարչական դատարանում տևել է 1-4 տարի, իսկ բողոքարկման պարագայում առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել է այդ ժամանակահատվածը[2]: Նման իրավակիրառ պրակտիկան բովանդակազրկում է տեղեկատվության ազատության իրավունքը և անձին զրկում տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի հնարավորությունից, քանի որ տեղեկատվության մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացումը պայմանավորված է առաջին հերթին տեղեկատվության տրամադրման սեղմ ժամկետներով: 2009 թ.-ի հունիսի 18-ի Եվրոպայի խորհրդի Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, ինչպես նաև դրա բացատրական զեկույցի 64-րդ և 66-րդ կետերի համաձայն՝ անձը, որի հարցումը մերժվել է ամբողջությամբ կամ մասնակի, պետք է ունենա դատարանի կամ արտադատական կարգով՝ անկողմնակալ և անկախ մարմնի կողմիցայդ որոշման վերանայման հնարավորություն՝ արագ և ոչ թանկարժեք ընթացակարգով:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ՀՀ վարչական ու քաղաքացիական դատավարությանօրենսգրքերում ամրագրել տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը որպես առանձին վարույթի տեսակ՝ սահմանելով հայցադիմումի քննության 30-օրյաժամկետ, ինչը զգալիորեն կնպաստի տեղեկատվության ազատության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների հետագա խախտումների կանխարգելմանը:

 

Վարչական դատավարության օրենսգիրքը չի սահմանում առաջին ատյանի դատարանումհարցաքննված վկային անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանում հարցաքննելու և նրացուցմունքներն ուղղակի գնահատելու հնարավորություն։

Մասնավորապես օրենսգրքի 144-րդ հոդվածի դրույթների մեկնաբանության արդյունքում հնարավոր էբխեցնել ստորադաս ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակիհետազոտելու հնարավորությունը: Սակայն ամեն դեպքում հնարավոր չէ նույնացնել առաջին ատյանիդատարանում հետազոտված ապացույցները կրկին հետազոտելու և հարցաքննված վկաներին կրկին հարցաքննելու հնարավորությունը, քանի որ ապացույց է համարվում վկայի տված ցուցմունքը, իսկ վկայինկրկին հարցաքննելու արդյունքում ձևավորվող ապացույցը նոր ցուցմունքն է՝ նոր ապացույց:

Նմանապես թեև 144-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը հստակ սահմանում է հնարավորություն՝ վերաքննիչդատարան ներկայացնելու և հետազոտելու նաև ստորադաս ատյանում չներկայացված ապացույցները, գործող իրավակարգավորման պայմաններում այն չի կարող նույնացվել առաջին ատյանի դատարանումչհարցաքննված վկաներին հարցաքննելու հնարավորության հետ:

Իրավակիրառ պրակտիկան ևս չի տարբերվում օրենսդրական կարգավորումներից, այլ կերպ ասած՝ Վերաքննիչ վարչական դատարանը գործնականում ևս չի ստեղծում հնարավորություն վերաքննիչ բողոքիքննության շրջանակում հարցաքննել վկաներին։

Նշված իրավակարգավորումների բացակայությունը խնդրահարույց է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդարդատաքննության իրավունքի պաշտպանության տեսանկյունից, ինչը, մասնավորապես, արձանագրվել է Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 45081/04) գործով կայացված վճռով։

Oրենսդրական նախագծերի շուրջ աշխատանքն ԻԶՊՀ-ն իրականացնում է  Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։


[1] Վերլուծությունն իրականացվել է կայքում հրապարակված դատական գործերի տվյալների հիման վրա:

[2] Մանրամասն տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը, 2020 թ., հասանելի է՝ :

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։

Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի կարգավորման մասին

22.09.2023
ԻԶՊՀ-ն անդրադառնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու աշխատանքային պայմանագրերը։ Կազմակերպությունն առաջարկում է նախատեսել մեխանիզմներ, որոնք ըստ անհրաժեշտության կմեղմեն աշխատողների ֆինանսական բեռը։

Առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

15.09.2023
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, առանցքային նշանակության առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քր․ պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը

28.07.2023
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։ 

Կարծիք օպցիոնի պայմանագրի մասին

20.06.2023
 21.04.2023 թ.-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման են դրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծեր, որոնցով իրավակարգավորումներ են նախատեսվում օպցիոնի պայմանագրի կնքման բնագավառում: Կարևորելով օպցիոնի պայմանագրի կնքման կարգավորման նախաձեռնությունը՝ ստորև ներկայացվում են որոշ նկատառումներ քննարկման դրված նախագծերի վերաբերյալ:

Հարկային մարմինների վարչարարությունն իրականացնել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացմամբ

02.06.2023
03.05.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։

Կարճ ժամկետներ՝ հանրային ծառայությունից ազատվելու բողոքների քննության համար

30.05.2023
ԻԶՊՀ-ն առաջարկում է լրամշակել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և նախատեսել լրացում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածում, որով կսահմանվեն ավելի կարճ ժամկետներ նաև վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքով Վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։

Բժշկական գաղտնիք համարվող տվյալների՝ ՄԻՊ-ին հասանելի լինելու մասին

22.05.2023
ԻԶՊՀ-ն առաջարկում է պահպանել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի գործող իրավակարգավորումը՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնության ստանալու Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության մասով։