Ֆիրդուսի թաղամասի տների գործով՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները

16.04.2024

Ապրիլի 11-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանն ու Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի հետ մասնակցել են «Ֆիրդուսի թաղամասի տների գործով ՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները» խորագրով մամուլի ասուլիսին: Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի և այլ բնակիչների ներկայացուցիչներն են դատական ատյաններում և իրավապահ մարմիններում։ Բանախոսներն անդրադարձել են Ֆիրդուսի թաղամասի տների օտարման խնդրահարույց կողմերին։ Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատարանների հակասական որոշումներին և ոչ միասնական պրակտիկային, դրանց՝ քաղաքացիների՝ սեփականության իրավունքի պաշտպանության անհնարինությանը հանգեցնելուն և արդար դատաքննության իրավունքի խախտմանը։ Դավիթ Գյուրջյանը խոսել է հարուցված քրեական գործերի մասին, որոնց հիմքում եղած փաստերը խոսում են հողերը օտարելու ապօրինության և բազմաթիվ խախտումների մասին, որ համաձայնեցված գործողություններով կատարվել են գնահատման գործընթացում։

Դատարանների հակասական որոշումներ՝ սեփականության իրավունքի պաշտպանության դեմ

Փաստաբան Գենյա Պետրոսյանը նշել է, որ միակ իրավական ակտը, որով բնակիչների գույքերը կարող են օտարվել հանրային գերակա շահի ապահովման նպատակով, Կառավարության թիվ 332-Ն որոշումն է, որով 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ։ Հենց այդ հիմքով է, որ գույքը ձեռքբերողը կարող է դիմել դատարան, ներկայացնել գույքի հարկադիր օտարման պահանջ։ Բանն այն է, որ այդ որոշման իրավաչափությունը վիճարկելու գործը 2018 թ.-ից ՀՀ Վարչական դատարանում է, դեռևս վճիռ չի կայացվել. «Վիճարկվում է դրա իրավաչափությունը՝ հիմք ընդունելով «Հանրային գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված պահանջը. եթե նպատակի իրագործումը չի սկսում Կառավարության որոշման ընդունումից յոթ տարվա ընթացքում, ապա այլևս հանրային գերակա շահ առկա չէ»։  Միևնույն ժամանակ, ինչպես շեշտում է Պետրոսյանը, այժմ բավականին խնդրահարույց զարգացումներ են տեղի ունենում դատարաններում։ Քաղաքացիական գործերի շրջանակներում պահանջվում է օտարել Ռուբեն Աթոյանին պատկանող այն գույքերը, որ տվյալ օտարման գոտում են։ Փաստաբանները ներկայացրել են կասեցման միջնորդություններ, որպեսզի համապատասխան քաղաքացիական գործերը կասեցվեն մինչև Վարչական դատարանի կողմից որոշման ընդունումը. «Հակառակ դեպքում, եթե անվավեր է ճանաչվում Կառավարության որոշումը, որևէ իրավական հիմք չկա տվյալ անշարժ գույքերը հարկադիր օտարելու և բնականաբար փոխհատուցման և այլ հարցեր քննարկելու համար»։ Վերաքննիչ դատարանը կասեցման որոշումներից մեկն ուժի մեջ է թողել, մնացածը՝ վերացրել՝ համարելով, որ Կառավարության որոշման իրավաչափության և գույքերի օտարման գործընթացներն այդքան էլ միմյանց հետ առնչություն չունեն (որոշումները կայացրել են տարբեր դատավորներ)։ Նույն տարածքում գտնվող և նույնաբովանդակ իրավական հիմքերով ներկայացված միջնորդությունների հիման վրա չորս անշարժ գույքերի կապակցությամբ կայացվել են տարբեր որոշումներ։ Այս հակասական պրակտիկան ինքնին հանգեցնում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման, ինչպես նաև զրկում է անձին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցից։ 

Գենյա Պետրոսյանը տարակուսելի և կամայական է որակել դատարանների կայացրած որոշումները. «Մենք չենք կարողանում որևէ իրավական հիմնավորում գտնել այդ որոշումների ներքո։ Իրականում օրենքի աղաղակող խախտում է տեղի ունեցել և գործի վարույթի կասեցումը ոչ թե եղել է դատարանի հայեցողական լիազորությունը, այլ պարտականությունը. Եթե գործի վարույթը անհնար է շարունակել մեկ այլ վարույթի հիմքով, սա պարտադիր կասեցման հիմք է»։ Քաղաքացիական գործերի չկասեցնելը հանգեցնելու է նրան, որ գույքերը օտարվելու են, և հետագայում, եթե անգամ Կառավարության որոշումն անվավեր ճանաչվի, դա որևէ էական ազդեցություն չի ունենալու քաղաքացու սեփականության իրավունքի վերականգնման վրա, քանի որ արդեն անդառնալի վնաս է հասցված լինելու։ 

Քրեական գործեր. անվավեր ճանաչված որոշմամբ օտարված հողեր, կեղծ գնահատման գործընթաց

Դավիթ Գյուրջյանը խոսել է հարուցված երկու քրեական գործերի մասին։ Առաջին գործը վերաբերում է համայնքային սեփականության հանդիսացող փողոցի կամ բակային կարգավիճակ ունեցող տարածքների օտարմանը, որն անիրավական է մի շարք պատճառներով։ «2013 թ.-ին, երբ ընդունվում է օտարման վերաբերյալ որոշումը, այդ պահի դրությամբ այդ գույքի մասով Կառավարության՝ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումն անվավեր էր օրենքի ուժով, քանի որ լրացել էր այն ժամկետը, որի շրջանակներում գույքը կարող էր օտարվել։ Հետագայում անգամ քաղաքապատերանը դիմել է Կառավարությանը՝ Կառավարության նոր որոշում ընդունելու համար։ Այնուամենայնիվ, հիմք ընդունելով անվավեր որոշումը՝ քաղաքապետարանը օտարել է տարածքը, ընդ որում ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային, ինչը նշանակում է տասից ավելի անգամ ցածր գին։ Այսինքն՝ Երևան քաղաքի բյուջեին խոշոր չափի վնաս է հասցվել։ 

Երկրորդ քրեական գործը վերաբերում է գույքերի գնահատման գործընթացին։ «Տեսել ենք Երևանի կառուցապատման ներդրումային գրասենյակի աշխատակիցների մի շարք սխալներ. մասնավորապես առանց համապատասխան այցելությունների գույքերի վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, որոնցում ներառվել են 2007, 2008 և հաջորդող թվականների տվյալներ։ Այսինքն՝ պարզապես թվականը փոխել են և լրացրել նույն տվյալները», - ասել է Գյուրջյանը։ Նա նաև նշել է, որ գնահատողներն էլ դրանց հիման վրա, առանց օրենքով պահանջված տեղազննությունը կատարելու, գնահատել են գույքերը, այնինչ դա ընդամենը գույքի վիճակի արձանագրում է, ոչ թե գնահատում։ Գյուրջյանը նշել է, որ խախտումներն այնքան ակնհայտ են, որ դիտավորության մասին են խոսում։ Ընդ որում, ըստ փաստաթղթերի՝  քսանից ավելի գույք մեկ փորձագետը գնահատել է մեկ օրում, ինչն ուղղակի անհնար է։ Այս ամենը լուրջ ազդեցություն է ունեցել գործերի վրա. արհեստականորեն շեշտակի իջեցվել է գույքերի արժեքը։ Բացի դրանից՝ խնդրահարույց է կիրառված մեթոդը. «Հաճախ  ծախսային մեթոդն է կիրառվել, որով գինն իջեցվում է»։ Որոշ բնակիչների դեպքում նաև կեղծ արձանագրութուններ են կազմվել։  

Բնակիչները դիմում են ներկայացրել Կադաստրի կոմիտեի հանձնաժողովին, որպեսզի գնահատական տրվի փորձագետների գործունեությանը, սակայն այն պարտակել է խախտումները։ Թեև փորձագետներից մեկը զրկվել է լիցենզիայից, սակայն ոչ էական հիմքով։ Խախտումների հաջորդականությունը թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անել, որ ԾԻԳ-ի, գնահատողների և Կադաստրի կոմիտեի համապատասխան պաշտոնյաների այս գործողությունները կարող են փոխկապակցված լինել։ Երկրորդ գործով տեղեկացրել են գործի հարուցման մասին, իսկ առաջինով հարցաքննվել են պաշտոնյաներ, ստացվել են նյութեր, մենք էլ ենք դիտարկումներ ներկայացրել համայնքապետարանի ներկայացրած դատողությունների վերաբերյալ։  

Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանը ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ չորս նույնական հանգամանքներում գտնվող գույքերի վերաբերյալ որոշումներ կայացրել են չորս դատավորներ։ Նախ կայացվում է առաջին որոշումը, որով դատարանը կասեցման որոշումն ուժի մեջ է թողնում, ապա մյուս երեք որոշումները։ Աթոյանը հնարավոր ազդեցություն է տեսնում այստեղ։ «Այս երկու գործերի միջև կապն այնքան ամուր է, որ եթե Կառավարության որոշումն անվավեր է ճանաչվում, այս գործերը վերանում են»,- ասում է Աթոյանը։ Նա նաև խնդրահարույց է համարում ինը տարի որոշում չկայացնելը, ինպես նաև ընդգծում, որ Սահմանադրական դատարանի՝ 2017 թ.-ի որոշումից հետո գործերն առաջ չեն շարժվում։ 

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։


Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի։ 

Հարկադիր կատարում և վարչական դատավարություն՝ «Ձեր փաստաբան»-ի եթերում

21.10.2024
«Ձեր փաստաբանը» հաղորդման եթերում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը խոսել է վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի որոշ խնդիրների վերաբերյալ հետազոտությամբ վեր հանված խնդիրներից և առաջարկվող լուծումներից։  «Մենք այս հետազոտությամբ անդրադարձել ենք նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթին առնչվող խնդրահարույց կետերին, որոնք անհամաչափ սահմանափակում են քաղաքացիների իրավունքները, և հարկադիր կատարման ոլորտի որոշ խնդիրներից, որոնք արդիական են ինչպես գործող, այնպես էլ նոր ընդունված օրենսդրության շրջանակներում»,- նշել է Պետրոսյանը։

Կալանավայրերի խնդիրները համակարգային են. ասուլիս

10.09.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է քրեակատարողական հիմնարկների խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսին։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Ասուլիսի առիթը «Նուբարաշեն» ՔՀԿ-ի հրատապ խնդիրներն են, որոնց մասին բարձրաձայնել էին որոշ կալանավորներ։ Ըստ Գյուրջյանի՝ խնդիրների գերակշիռ մասը համակարգային բնույթ ունի

Աշխատանքային իրավունքը՝ ուշադրության կենտրոնում

10.07.2024
Հունիսի 28-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին՝ ներկայացնելով աշխատանքային իրավունքի ոլորտում կատարված կարևոր փոփոխությունները և դեռևս առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ կարիք կա աշխատելու։ Պետրոսյանը քաղաքացիական հասարակության և պետական մարմինների համագործակցությունը գնահատել է դրական՝ նշելով, որ մի շարք առաջարկություններ ընդունվել են հենց նախնական տարբերակից վերամշակված տարբերակ անցում կատարելու փուլում. այդ ընթացքում կային հետընթաց կարգավորումներ, որոնք վերացվեցին։

Ադրբեջանի գործողությունները եղել են համակարգված

02.07.2024
Հուլիսի 1-ին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում հրապարակվեց «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։ ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդու իրավունքների, մասնավորապես բավարար կենսամակարդակի իրավունքի խախտումներին։ Փաստահավաք առաքելությունը եզրակացնում է, որ այս բոլոր գործողությունները միտված էին Արցախի բնակչությանը կյանքի այնպիսի պայմանների պարտադրմանը, որոնք կդարձնեին անտանելի կամ ժամանակի ընթացքում կբերեին հայ բնակչության ոչնչացմանը:

Ֆիրդուսի թաղամասի տների գործով՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները

16.04.2024
Ապրիլի 11-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանն ու Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի հետ մասնակցել են «Ֆիրդուսի թաղամասի տների գործով ՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները» խորագրով մամուլի ասուլիսին: Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի և այլ բնակիչների ներկայացուցիչներն են դատական ատյաններում և իրավապահ մարմիններում։ Բանախոսներն անդրադարձել են Ֆիրդուսի թաղամասի տների օտարման խնդրահարույց կողմերին։

Պետությունը դեռ չի սպառել բոլոր միջոցները. ասուլիս ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման մասին

28.03.2024
ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «Ինչու՞չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով մամուլի ասուլիսին։ Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջյանը եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արայիկ Պապիկյանը և Զարուհի Մեջլումյանը։

Քննարկում Կոնդի օտարման շուրջ

14.03.2024
Մարտի 14-ին Գենյա Պետրոսյանը իրավաբան Արսեն Թավադյանի և Կոնդ թաղամասի բնակիչ Նաիրա Երեմյանի հետ Մեդիա կենտրոնում մասնակցել է «Կոնդ․ որտե՞ղ է հանրային գերակա շահը» թեմայով քննարկմանը։ Պետրոսյանը զուգահեռներ է տարելի Ֆիրդուսի և Կոնդի դեպքերի միջև՝ մատնանշելով Ֆիրդուսի բնակիչների սեփականության օտարման գործընթացում տեղի ունեցած խախտումները

Թեմա/ռեմա #14. «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»

15.01.2024
Բուն TV-ի «Թեմա/ռեմա» հաղորդման եթերում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և փոդքասթի համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը զրուցել են քաղաքականության փաստաթղթերի դերի մասին հատկապես պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության համատեքստում։

Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023
​​​​​​​Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։