Հանրային հեռուստաընկերության եթերում մեր հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը խոսել է Սահմանադրական դատարանի 2019 թ. նոյեմբերի 15-ի որոշման մասին, որով վերջինս հակասահմանադրական էր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի` դատավորների լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու հնարավորություն սահմանող դրույթը:
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ընթացքում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանն անդրադարձել է տեղեկատվության ազատության ոլորտի մի քանի էական խնդրի:
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» թեմայով ասուլիսի ընթացքում Գենյա Պետրոսյանն անդրադարձել է արդարադատության ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ անգամ հեղափոխությունից հետո դատական իշխանությունում առկա խնդիրները շարունակում են մնալ արդիական:
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությամբ երեկ Երեւանում տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» հանրային քննարկմանը։
Ընտրական իրավունքի թեմայով RElection հարցազրույցների շարքի շրջանակում Գենյա Պետրոսյանն Infocom-ի հետ զրուցել է ընտրախախտումների բողոքարկման գործընթացի էական խնդիրներին՝ ուղենշելով դրանց լուծումները թե՛ օրենսդրական, թե՛ իրավակիրառ դաշտում:
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի փաստաբան Դավիթ Գյուրջյանը ելույթ է ունեցել «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ՝ ներկայացնելով վեթինգ անցկացնելու վերաբերյալ կազմակերպության մոտեցումները։
Iravaban.net-ի եթերում Իրավունքի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ Երանուհի Թումանյանցը և Գենյա Պետրոսյանն անդրադարձել են Ազգային ժողովի ընտրության ընթացքում արձանագրված խախտումներին և Կառավարության ձևավորման կարգին։
Մշակվել և Կառավարության հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծը։ Ի՞նչ մոտեցումներ են առաջարկվում նախագծում, ի՞նչ իրավունքներ ունի աշխատողն արձակուրդ գնալիս․ այս հարցերն են քննարկվում Iravaban.net-ի ռեպորտաժում։