Թեմա/ռեմա #14. «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»

15.01.2024

Բուն TV-ի «Թեմա/ռեմա» հաղորդման եթերում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և փոդքաստի համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը զրուցել են քաղաքականության փաստաթղթերի դերի մասին հատկապես պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության համատեքստում։ Զրույցի առիթը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հրատարակած «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»-ն է (հեղինակ՝ իրավաբանական գիտությունների թեկնածու՝ Արմեն Գրիգորյան)։

Զրույցի ընթացքում արծարծվում են հետևյալ հարցերը՝

  • Որքանո՞վ է հայաստանյան հասարակությունը ներգրավված հանրային քաղաքականությունների մշակման գործում։
  • Ի՞նչ գործիքակազմով է կառուցվում պետություն-քաղհասարակություն երկխոսությունը։
  • Ինչպե՞ս է ստեղծվում քաղաքականության փաստաթուղթը և ինչպե՞ս է հասնում որոշում կայացնողներին։
  • Ջատագովության ինչպիսի՞ փորձ ունեն ՔՀԿ-ները Հայաստանում։

 Զրույցի ընթացքում Պետրոսյանը շեշտել է պետության համար փաստահեն վերլուծության կարևորությունը. «Որքան այս վերլուծությունը հիմնված է նման փաստահեն ուսումնասիրության վրա, այնքան իսկապես փաստաթուղթը արդյունավետ է դառնում և ծառայում է որպես որոշումների կայացման գործիք»։ 

Անդրադառնալով քաղաքականությունների մշակմանը և քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը՝ Գենյա Պետրոսյանը նշել է. «Վերջին տարիներին նկատում ենք, որ կա միտում քաղաքացիական հասարակությանը ներգրավելու տարբեր ռազմավարությունների մշակման գործընթացում, նաև պետությունը զգում է այս փաստահեն վերլուծությունների կարիքը, ինչը տեսնում ենք տարբեր ռազմավարություններում և օրենսդրական նախագծերում, որոնցում հղում է արվում նման հետազոտությունների»։ 

Այնուամենայնիվ, ըստ Պետրոսյանի, մասնակցության արդյունավետությունը տարբերվում է ոլորտից ոլորտ՝ կախված մոտեցումների կառուցողականությունից։ Այսպես, օրինակ, եթե պետական գաղտնիքի օրենսդրության փոփոխության առաջարկները մեծ հաջողություն չեն գրանցել,    որոշակի հաջող փորձ կա դատավորների նկատմամամբ կարգապահական վարույթների թափանցիկությանը միտված ջատագովության գործընթացում։ 

Համապատասխան քաղաքականության փաստաթղթում  ԻԶՊՀ-ն վեր էր հանել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների խնդիրները. դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման փուլը գաղտնի է, էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում նիստերը դռնփակ են, չկա որևէ հանրային վերահսկողության գործիք, որոշումները չեն հրապարակվում և երբևէ չենք իմանում, թե ինչու մի դատավորի նկատմամբ հարուցվեց կարգապահական վարույթ, մյուսի նկատմամբ՝ ոչ։ 

Խոսելով աշխատանքի ընթացքի մասին՝ Գենյա Պետրոսյանը պատմում է, որ արդյունքում գտան լուծում, որի դեպքում որոշումը հրապարակվում է, սակայն դատավորի անձնական տվյալները չեն հրապարակվում։  

Այժմ արդեն այս վերջին առաջարկը իրականացվում է, և կա համապատասխան օրենսդրական առաջարկ. «Այս վերջին Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը առհասարակ չէր պարունակում որևէ դրույթ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների, պատասխանատվության հետ կապված գործողությունների մասով։ Եվ մենք առաջարկեցինք խնդիրը հասցեագրել  կա'մ ոչ դատավոր անդամների ավելացման,և/կա'մ որոշումների հրապարակման միջոցով։ Այս պահին արդեն կա օրենսդրական նախագիծ, որով թիվը ավելացվում է՝ էթիկայի հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամներից՝ 6` դատավոր, 5`  ոչ դատավոր։ Այնուամենայնիվ, այստեղ էլ չպետք է կանգ առնենք և հասնենք նրան, որ կարգահական վարույթ չհարուցելու մասին որոշումները հրապարակվեն՝ առանց անձնական տվյալների»։

ԻԶՊՀ քաղաքականության փաստաթղթերը հասանելի են այստեղ՝ https://ldpf.am/qakhaqakanutyan-pastatkhter

Ուղեցույցի առցանց տարբերակը տեսեք այստեղ՝ https://epfarmenia.am/hy/documents/gu...

Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ https://bitly.ws/XNWH

Սկզբնաղբյուրը՝ Բուն TV

 

Կալանավայրերի խնդիրները համակարգային են. ասուլիս

10.09.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է քրեակատարողական հիմնարկների խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսին։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Ասուլիսի առիթը «Նուբարաշեն» ՔՀԿ-ի հրատապ խնդիրներն են, որոնց մասին բարձրաձայնել էին որոշ կալանավորներ։ Ըստ Գյուրջյանի՝ խնդիրների գերակշիռ մասը համակարգային բնույթ ունի

Աշխատանքային իրավունքը՝ ուշադրության կենտրոնում

10.07.2024
Հունիսի 28-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին՝ ներկայացնելով աշխատանքային իրավունքի ոլորտում կատարված կարևոր փոփոխությունները և դեռևս առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ կարիք կա աշխատելու։ Պետրոսյանը քաղաքացիական հասարակության և պետական մարմինների համագործակցությունը գնահատել է դրական՝ նշելով, որ մի շարք առաջարկություններ ընդունվել են հենց նախնական տարբերակից վերամշակված տարբերակ անցում կատարելու փուլում. այդ ընթացքում կային հետընթաց կարգավորումներ, որոնք վերացվեցին։

Ադրբեջանի գործողությունները եղել են համակարգված

02.07.2024
Հուլիսի 1-ին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում հրապարակվեց «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։ ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդու իրավունքների, մասնավորապես բավարար կենսամակարդակի իրավունքի խախտումներին։ Փաստահավաք առաքելությունը եզրակացնում է, որ այս բոլոր գործողությունները միտված էին Արցախի բնակչությանը կյանքի այնպիսի պայմանների պարտադրմանը, որոնք կդարձնեին անտանելի կամ ժամանակի ընթացքում կբերեին հայ բնակչության ոչնչացմանը:

Ֆիրդուսի թաղամասի տների գործով՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները

16.04.2024
Ապրիլի 11-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանն ու Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի հետ մասնակցել են «Ֆիրդուսի թաղամասի տների գործով ՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները» խորագրով մամուլի ասուլիսին: Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի և այլ բնակիչների ներկայացուցիչներն են դատական ատյաններում և իրավապահ մարմիններում։ Բանախոսներն անդրադարձել են Ֆիրդուսի թաղամասի տների օտարման խնդրահարույց կողմերին։

Պետությունը դեռ չի սպառել բոլոր միջոցները. ասուլիս ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման մասին

28.03.2024
ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «Ինչու՞չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով մամուլի ասուլիսին։ Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջյանը եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արայիկ Պապիկյանը և Զարուհի Մեջլումյանը։

Քննարկում Կոնդի օտարման շուրջ

14.03.2024
Մարտի 14-ին Գենյա Պետրոսյանը իրավաբան Արսեն Թավադյանի և Կոնդ թաղամասի բնակիչ Նաիրա Երեմյանի հետ Մեդիա կենտրոնում մասնակցել է «Կոնդ․ որտե՞ղ է հանրային գերակա շահը» թեմայով քննարկմանը։ Պետրոսյանը զուգահեռներ է տարելի Ֆիրդուսի և Կոնդի դեպքերի միջև՝ մատնանշելով Ֆիրդուսի բնակիչների սեփականության օտարման գործընթացում տեղի ունեցած խախտումները

Թեմա/ռեմա #14. «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»

15.01.2024
Բուն TV-ի «Թեմա/ռեմա» հաղորդման եթերում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և փոդքասթի համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը զրուցել են քաղաքականության փաստաթղթերի դերի մասին հատկապես պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության համատեքստում։

Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023
​​​​​​​Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Կապի օպերատորները տեղյակ չեն լինում՝ դատական թույլտվություն տրված է, թե ոչ

09.12.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Մեդիա կենտրոնում քննարկել են «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ու մարդու իրավունքները» թեման։