«Հայաստանի ժողովրդավար ուղին չունի այլընտրանք»․ քննարկում

14.03.2022

Նա կարևորել է հատկապես դատական իշխանության իրական բարեփոխումը․ «Իշխանություններն առաջնահերթ պետք է հետամուտ լինեն դատական համակարգի ոչ հատվածական՝ հիմնովին բարեփոխմանը, քանի որ որևէ ժողովրդավարական պետությունում ամենակարևորը դատական իշխանության կայացած լինելն է․ ցանկացած վեճ լուծվում է դատարանում»։Զրույթի ընթացքում Դավիթ Գյուրջյանը շեշտադրել է դատական իշխանության իրական բարեփոխման անհրաժեշտությունը․ «Իշխանություններն առաջնահերթ պետք է հետամուտ լինեն դատական համակարգի ոչ հատվածական՝ հիմնովին բարեփոխմանը, քանի որ որևէ ժողովրդավարական պետությունում ամենակարևորը դատական իշխանության կայացած լինելն է․ ցանկացած վեճ լուծվում է դատարանում»։  

Անդրադառնալով դատական համակարգի օրակարգային հարցերին՝ Դավիթ Գյուրջյանն ասել է․«Ես չեմ կարող միայն քննադատել՝ ասելով, որ ոչինչ չի արվում, սակայն միևնույն ժամանակ այն, ինչ արվում է, երկարաժամկետ կտրվածքով խնդրի լուծում չեն տալու»։ Չնայած 2019 թ․-ին Կառավարությունն ինքը վեթինգի հարցը դարձրեց օրակարգային, սակայն հետագայում այդպես էլ չիրականացրեց այն։ « Ես կարծում եմ, որ եթե ուզում ենք ունենալ անկախ և կայացած դատական համակարգ, պետք է ընտրենք այն ուղին, որով համապարփակ մաքրազտում կարվի»։

Գյուրջյանը մտահոգիչ է համարել այն, որ թե՛ Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի, թե՛ Արդարադատության նախարարության՝ կարգապահական վարույթ հարուցելու փուլը գաղտնի է․ դա կարող է օբյեկտիվության նկատմամբ կասկածներ առաջացնել։ «Լուծումը կլինի այն, որ բոլորն անցնեն նույն ստուգումները, և, ըստ այդմ, կա՛մ մնան համակարգում, կա՛մ դուրս մնան»,-ասել է փաստաբանը։

Հարկադիր կատարում և վարչական դատավարություն՝ «Ձեր փաստաբան»-ի եթերում

21.10.2024
«Ձեր փաստաբանը» հաղորդման եթերում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը խոսել է վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի որոշ խնդիրների վերաբերյալ հետազոտությամբ վեր հանված խնդիրներից և առաջարկվող լուծումներից։  «Մենք այս հետազոտությամբ անդրադարձել ենք նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթին առնչվող խնդրահարույց կետերին, որոնք անհամաչափ սահմանափակում են քաղաքացիների իրավունքները, և հարկադիր կատարման ոլորտի որոշ խնդիրներից, որոնք արդիական են ինչպես գործող, այնպես էլ նոր ընդունված օրենսդրության շրջանակներում»,- նշել է Պետրոսյանը։

Կալանավայրերի խնդիրները համակարգային են. ասուլիս

10.09.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է քրեակատարողական հիմնարկների խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսին։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Ասուլիսի առիթը «Նուբարաշեն» ՔՀԿ-ի հրատապ խնդիրներն են, որոնց մասին բարձրաձայնել էին որոշ կալանավորներ։ Ըստ Գյուրջյանի՝ խնդիրների գերակշիռ մասը համակարգային բնույթ ունի

Աշխատանքային իրավունքը՝ ուշադրության կենտրոնում

10.07.2024
Հունիսի 28-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին՝ ներկայացնելով աշխատանքային իրավունքի ոլորտում կատարված կարևոր փոփոխությունները և դեռևս առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ կարիք կա աշխատելու։ Պետրոսյանը քաղաքացիական հասարակության և պետական մարմինների համագործակցությունը գնահատել է դրական՝ նշելով, որ մի շարք առաջարկություններ ընդունվել են հենց նախնական տարբերակից վերամշակված տարբերակ անցում կատարելու փուլում. այդ ընթացքում կային հետընթաց կարգավորումներ, որոնք վերացվեցին։

Ադրբեջանի գործողությունները եղել են համակարգված

02.07.2024
Հուլիսի 1-ին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում հրապարակվեց «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։ ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդու իրավունքների, մասնավորապես բավարար կենսամակարդակի իրավունքի խախտումներին։ Փաստահավաք առաքելությունը եզրակացնում է, որ այս բոլոր գործողությունները միտված էին Արցախի բնակչությանը կյանքի այնպիսի պայմանների պարտադրմանը, որոնք կդարձնեին անտանելի կամ ժամանակի ընթացքում կբերեին հայ բնակչության ոչնչացմանը:

Ֆիրդուսի թաղամասի տների գործով՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները

16.04.2024
Ապրիլի 11-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանն ու Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի հետ մասնակցել են «Ֆիրդուսի թաղամասի տների գործով ՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները» խորագրով մամուլի ասուլիսին: Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի և այլ բնակիչների ներկայացուցիչներն են դատական ատյաններում և իրավապահ մարմիններում։ Բանախոսներն անդրադարձել են Ֆիրդուսի թաղամասի տների օտարման խնդրահարույց կողմերին։

Պետությունը դեռ չի սպառել բոլոր միջոցները. ասուլիս ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման մասին

28.03.2024
ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «Ինչու՞չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով մամուլի ասուլիսին։ Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջյանը եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արայիկ Պապիկյանը և Զարուհի Մեջլումյանը։

Քննարկում Կոնդի օտարման շուրջ

14.03.2024
Մարտի 14-ին Գենյա Պետրոսյանը իրավաբան Արսեն Թավադյանի և Կոնդ թաղամասի բնակիչ Նաիրա Երեմյանի հետ Մեդիա կենտրոնում մասնակցել է «Կոնդ․ որտե՞ղ է հանրային գերակա շահը» թեմայով քննարկմանը։ Պետրոսյանը զուգահեռներ է տարելի Ֆիրդուսի և Կոնդի դեպքերի միջև՝ մատնանշելով Ֆիրդուսի բնակիչների սեփականության օտարման գործընթացում տեղի ունեցած խախտումները

Թեմա/ռեմա #14. «Քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց»

15.01.2024
Բուն TV-ի «Թեմա/ռեմա» հաղորդման եթերում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և փոդքասթի համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը զրուցել են քաղաքականության փաստաթղթերի դերի մասին հատկապես պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության համատեքստում։

Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023
​​​​​​​Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։