ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

15.04.2022

Անդրադարձել ենք դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների թափանցիկության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության, դատավորների վարձատրության բարձրացումը Վճռաբեկ դատարանից սկսելու հարցերին։

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության թափանցիկության մասով առաջարկում են հետևյալ լուծումները․

  1. Հանձնաժողովի բոլոր որոշումների (այդ թվում՝ արձանագրային) հրապարակման պահանջի նախատեսում՝ դրանք պատճառաբանված լինելու պարտադիր պայմանի սահմանմամբ: Միևնույն ժամանակ դատավորի հեղինակության պաշտպանությունը ապահովելու նպատակով կարող են սահմանվել հատուկ միջոցներ, օրինակ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում՝ դատավորի և այլ անձանց անուն-ազգանունների տվյալների չներառում (այս առաջարկը հիմնված է միջազգային համեմատական փորձի վրա) : Կամ
  2. Հանձնաժողովի կողմից անհատական դիմումների հիման վրա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման կայացման համար անհրաժեշտ ձայների թվաքանակի վերանայում՝ առնվազն մեկ կամ երկու անդամի կողմ քվեարկությունը դիտարկելով որպես վարույթի հարուցման նախապայման : 
Ներբեռնել

Մատչելի դարձնել նաև դատարանների շենքերը

20.11.2022
Կառավարությունն առաջարկել է բարելավել հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Առաջարկում ենք ընդլայնել ցանկը՝ ընդգրկելով նաև ՀՀ դատարանների շենքերը։

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

18.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս կարծիքն ամփոփում է ԹԻՀԿ-ի և ԻԶՊՀ-ի դիտարկումները ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման լուծարման անհրաժեշտության և նոր ձևավորվող կառույցի՝ խորհդարանի առաջ հաշվետվողականության վերաբերյալ։

Հստակեցնե՛լ դատավորների միջև գործերի բաշխման բոլոր լրացուցիչ չափանիշները և սկզբունքները

21.10.2022
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։

Կալանավորված անձի՝ փաստաբանի տեսակցելու իրավունքի մասին

13.10.2022
Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ ԻԶՊՀ-ն առաջարկում է վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ:

Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12.09.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում

30.08.2022
Արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որում առկա են ծառայողների համալրման կարգին առնչվող խնդրահարույց կետեր։ Փաստաթղթում ամփոփվում են հիմնական խնդիրները և ներկայացվում առաջարկություններ։

Կարգապահական պատասխանատվության որոշումների բողոքարկման մասին

30.08.2022
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծով համանուն օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

28.08.2022
12.08.2022թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից քննարկման է ներկայացվել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

28.07.2022
Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր:

Անձի մասնավոր կյանքի իրավունքին օրինական միջամտելու երաշխիքները բավարար չեն

28.07.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ անդրադառնում է «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի այն կետերին, որ կարող են խախտել անձի իրավունքները։