Պրոակտիվ հրապարակվող տեղեկությունների ցանկը պետք է ընդլայնվի

24.01.2021
https://soundcloud.com/user-548515676/23a

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Պետրոսյանը նշել է, որ այն միտված է ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի մոտարկմանը եվրոպական չափանիշներին։ Կառավարությունը մշակել է իր գործողությունների ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում պետք է իմպլեմենտացվի այս համաձայնագիրը։ Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ մշտադիտարկում են կատարում համաձայնագրի իրականացման նկատմամբ․ «Մեր կազմակերպությունը ևս այս նախաձեռնության անդամ է, և մենք մի քանի ոլորտ ենք դիտարկում՝ ընտրական օրենսդրություն, տեղեկատվության ազատություն, քրեական դատավարության բարեփոխումներ»։

Որո՞նք են այն գործողությունները, որոնք պետությունը պետք է անի՝ այս բնագավառում իր հանձնառությունը կատարած լինելու համար։ Ըստ բանախոսի՝ տեղեկատվության ազատության իրավունքը երաշխավորված է թե՛ մեր Սահմանադրությամբ, թե՛ օրենքով։ Նախատեսված են բավականին առաջադեմ պահանջներ և պարտականություններ պետական մարմինների համար, որոնք պետք է կարճ ժամկետներում տրամադրեն պահանջվող տեղեկությունները, պրոակտիվ հրապարակեն հանրային նշանակություն ունեցող կարևոր տեղեկատվությունը։ Այնուամենայնիվ, պրակտիկայում այս իրավունքի իրացումը բավարար մակարդակի վրա չի գտնվում, բավական թերի է նաև պատասխանատվության համակարգը։

Եթե տեղեկատվության տրամադրումը մերժվում է, այն կարող է բողոքարկվել դատարան։ Պրակտիկան ցույց է տալիս, որ ամբողջ դատական գործընթացը տևում է շատ երկար՝ մեկից չորս տարի․ «Եթե նույնիսկ վերջում հասնում ես դրական արդյունքի, ապա այդ տեղեկատվությունն արդեն հնացած է և արդիական չէ։ Ակնհայտ է, որ սա հենց այն դեպքն է, երբ օրենսդրությամբ պետք է սահմանվեն հստակ սեղմ ժամկետներ այդ հայցերը քննելու համար, հակառակ դեպքում այս դատական պաշտպանության միջոցը դառնում է անարդյունավետ»։ Պետրոսյանը կարևորել է արտադատական մարմնի ստեղծումը․ «Մենք չունենք տեղեկատվության վեճերով զբաղվող մարմին։ Սահմանադրությամբ պետք է նախատեսվի օմբուդսմենին հավասար անկախության և գործունեության երաշխիքներ ունեցող պետական մարմին, սակայն, ի տարբերություն օմբուդսմենի, այն պետք է ունենա իմպերատիվ լիազորություն, այսինքն՝ կարողանա պարտադրել կոնկրետ մարմնին տրամադրել տվյալ տեղեկատվությունը»։

Խոսելով պետական-ծառայողական գաղտնիքի բնագավառի խնդիրների մասին՝ Գենյա Պետրոսյանը կարևորել է անկախ մարմնի կողմից վերահսկողության իրականացումը․ «Այստեղ կան գերատեսչական շահեր, ուստի անհրաժեշտ է անկախ վերահսկողություն»։

Պրոակտիվ տեղեկությունների ցանկի ընդլայնումը պետք է հանգեցնի նրան, որ հարցումների անհրաժեշտությունը զգալի կնվազի․ «Ամենակարևոր հարցերից է գաղտնազերծված տեղեկատվության հրապարակումը․ երբ ինչ-որ տեղեկություն գաղտնազերծվում է, քաղաքացին չի տեղեկանում դրա մասին։ Ակնհայտ է, որ դա ունի հստակ հանրային կարևորություն։ Այս պրոակտիվ հրապարակվող տեղեկությունների ցանկը պետք է համալրվի․ առնվազն պետք է լինի ծանուցում, որ տվյալ տեղեկությունը գաղտնազերծվել է, և քաղաքացին կարողանա հայցել այն։

Ըստ Պետրոսյանի՝ պետական գաղտնիքի մասին օրենսդրական ակտը ընդունվել է 90-ականներին և բովանդակային լուրջ փոփոխությունների չի ենթարկվել։ Այն թույլ է տալիս հայեցողաբար սահմանափակել տեղեկատվությունը և առանց կոնկրետ հիմնավորումների դասել գաղտնի տեղեկության շարքին։ Անդրադառնալով շրջանառվող նախագծին՝ Պետրոսյանը ասել է, որ այն ևս անպատասխան է թողնում իրենց բարձրացրած հարցերը։

Խնդրահարույց համարելով գաղտնիության աստիճանների և ժամկետների կարգավորումները՝ Պետրոսյանը շեշտել է․»Չունենք բավարար օրենսդրական հիմք, որը կպարտավորեցնի պետական մարմնին հստակ հիմնավորելու տեղեկությունը պետական գաղտնիքի շարքին դասելու անհրաժեշտությունը»։

Մեկ այլ խնդիր են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, որ սահմանում է պետական մարմինը և սկսում կիրառել։ Այս ցանկերը հաճախ գաղտնագրված են․ թեպետ ՍԴ-ն գտավ, որ դրանք պետք է լինեն բաց, օրենքը փոփոխվեց, սակայն այնպիսի ձևակերպում արվեց, որը հնարավորություն է տալիս ամբողջ ցանկը փակ պահել։

Ինչ վերաբերում է ընտրական օրենսդրության բարելավմանը, ապա Պետրոսյանը կարևորում է դիտորական կազմակերպությունների իրավասուբյեկտության հարցը․ «Դիտորդական կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան բողոքարկելու ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները նաև այն դեպքերում, երբ ընդհանուր ընտրական խախտումներ են արձանագրվում»։

Սահմանադրական բարեփոխումները գործընթացը պետք է վերսկսի արտահերթ ընտրություններից հետո

29.01.2021
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները շարունակելու վերաբերյալ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Գենյա Պետրոսյանը ներկայացրել է ԻԶՊՀ դիրքորոշումները՝ նշելով, որ գործընթացը շարունակելն այս պայմաններում արդյունավետ չի լինի՝ նկատի ունենալով գործող իշխանության հանդեպ հանրային վստահության պակասի խնդիրը․ այն պետք է փոխկապակցվի արտահերթ ընտրության արդյունքների հետ։

Պրոակտիվ հրապարակվող տեղեկությունների ցանկը պետք է ընդլայնվի

24.01.2021
«Ռադիո հայ»-ի եթերում «Հայաստանի եվրոպական ապագա» հաղորդման շրջանակում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է տեղեկատվության ազատության ոլորտի հիմնական խնդիրներին:

Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում

09.12.2020
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը մեր հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկմանը «Հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ կփոխվի կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով։

Վեթինգի դեպքում կարող են գործածվել կոշտ գործիքներ

21.04.2020
ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Վեթինգ՝ փակագծերում» հեռուստաբանավեճին և ներկայացրել կազմակերպության դիրքորոշումը վեթինգի և հարակից գործընթացների վերաբերյալ։

Նախագիծը չի փոխարինում վեթինգին․ Դավիթ Գյուրջյան

25.02.2020
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի փոփոխությունների շուրջ տեղի ունեցող հանրային լսումներին և ներկայացրել ԻԶՊՀ դիրքորոշումը փաստաթղթի առանցքային ուղղությունների վերաբերյալ։

Մարդու իրավունքների երաշխիքները պետք է վերականգնվեն․ Պետրոսյան

21.02.2020
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շրջանակում տեղի ունեցած «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղհասարակության դիրքորոշումները» թեմայով հանրային քննարկման ժամանակ Գենյա Պետրոսյանը խոսել է մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների մասին:

Ե՞րբ կմաքրվի դատական համակարգը. «Լուրերի» հյուրն է Գենյա Պետրոսյանը

20.02.2020
Հանրային հեռուստաընկերության եթերում մեր հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը խոսել է Սահմանադրական դատարանի 2019 թ. նոյեմբերի 15-ի որոշման մասին, որով վերջինս հակասահմանադրական էր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի` դատավորների լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու հնարավորություն սահմանող դրույթը:

Տեղեկատվության ազատության կարգավորումները պետք է բարելավվեն

09.12.2019
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ընթացքում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանն անդրադարձել է տեղեկատվության ազատության ոլորտի մի քանի էական խնդրի:

Դատական իշխանությունում առկա խնդիրները շարունակում են մնալ արդիական

05.12.2019
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» թեմայով ասուլիսի ընթացքում Գենյա Պետրոսյանն անդրադարձել է արդարադատության ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ անգամ հեղափոխությունից հետո դատական իշխանությունում առկա խնդիրները շարունակում են մնալ արդիական:

Արձանագրված խնդիրները կլուծվեն վեթինգի միջոցով․ Պետրոսյան

05.12.2019
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությամբ երեկ Երեւանում տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» հանրային քննարկմանը։