Բանավեճ․ ո՞ր մարմինը պետք է քննի պաշտոնյաների հանցագործությունները

02.12.2021

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով առաջարկվել է նաև փոխել քննչական ենթակայությունը սահմանող դրույթները։ Քննարկումների արդյունքում որոշվել է պետական պաշտոնյաների կատարած խոշտանգումների գործերը պատվիրակել Քննչական կոմիտեին, սակայն դրությունն այլ է նրանց կոռուպցիոն հանցանքներին, որ պետք է քննի Ազգային անվտանգության ծառայությունը։

Նշելով, որ հարցի նկատմամբ պետք է դրսևորվի համակարգային մոտեցում, Դավիթ Գյուրջյանը առաջարկել է անդրադառնալ գործող օրենսդրությանը․ «Եթե ուսումնասիրենք գործող օրենսդրությունը թեկուզ այս խմբագրությամբ, ապա կտեսնենք, որ քննչական յուրաքանչյուր մարմնի վերաբերյալ առկա է առանձին ակտ, որոնցում նկարագրված են տվյալ մարմնի գործունեության նպատակը և սկզբունքները»։ Շարունակելով՝ փաստաբանը հավելել է, որ  Քննչական կոմիտեի դեպքում հստակ ամրագրված էին անկախության և ինքնուրույնության սկզբունքները, ինչն ակնհայտ անհրաժեշտություն է քննչական մարմնի համար․ դրանք պետք է լինեն անկախ, ինքնավար մարմիններ։ ԱԱԾ-ի դեպքում նշված է պետության, հասարակության և անհատների անվտանգության մարմինների անվտանգությունը․ «Ոչ միայն չկա սկզբունք, որ այն անկախ է, այլև հստակ ամրագրված է, որ այն գործում է վարչապետի ուղիղ ենթակայության տակ»։

Ամփոփելով՝ Գյուրջյանը եզրակացրել է, որ որոշում կայացնողը շատ պարզ ընտրության առաջ է եղել․ եթե ձևավորվում է հակակոռուպցիոն կոմիտե, որը պետք է ձևավորվի ՀՔԾ-ի կադրերից,  ուստի կանգնել է ընտրության առաջ․ կա՛մ պետք է մնա ՀՔԾ-ն, կա՛մ ԱԱԾ-ն․ գայթակղությունը մեծ է եղել թողնելու վերջինը։ Ըստ փաստաբանի՝ իդեալական պայմաններում պետք է լիներ մի մարմին, որը կքններ քննչական մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերը, իսկ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը տեղ չունի ԱԱԾ-ում։ Այնուամենայնիվ, փորձագետը իրատեսական չի համարել այս սխալն ուղղելը մինչև նոր քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը, քանի որ պետք է ձևավորվի նոր մարմին, և կարող է լինել ֆինանսների խնդիր։

Ֆոսֆորային զինատեսակների կիրառման համար միջազգային պատասխանատվության հիմքեր կան

24.02.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը 1in.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի առաջարկներին։

ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը․ փորձագիտական քննարկում

18.01.2022
Դավիթ Գյուրջյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը քննարկմանը, որը կազմակերպել էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Երկնքից թափվող կրակ, այրվող անտառներ․ ի՞նչ են պատմել 44-օրյա պատերազմի ականատեսները

17.12.2021
«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը հանրայնացնելու ընթացքում Իրավունքի զարգացման և պաշտանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և սեփականության իրավունքների խախտումների դեպքերին։

Բանավեճ․ ո՞ր մարմինը պետք է քննի պաշտոնյաների հանցագործությունները

02.12.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է «Պաշտոնյաների կատարած հանցագործությունները կքննի ԱԱԾ-ն․ ի՞նչ վտանգներ կան» թեմայով բանավեճին՝ Factor TV-ի եթերում։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները»․ քննարկում

30.11.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում ընթացող փորձագիտական քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները» խորագրով: Քննարկվել են ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքների կարգավորումների և կառուցակարգերի խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ։

Խնդիրներ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում

29.11.2021
Այս տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը երկու անգամ հանրային քննարկման ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հրապարակեց առաջարկներ, որոնք հիմնականում մերժվեցին։

Ի՞նչ խնդիրներ կան աշխատանքային իրավունքի ոլորտում․ նոր հետազոտություն է հրապարակվել

23.11.2021
Factor TV -ի ռեպորտաժում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադառնում է երեխաների աշխատելու իրավունքին առնչվող խնդիրներին և այն օրենսդրական ձևակերպումներին, որ խոչընդոտում են գործադուլի իրավունքի իրացումը։ Այս և այլ խնդիրներ բացահայտվել էին աշխատանքային իրավունքի վերաբերյալ ԻԶՊՀ հետազոտության ընթացքում։

Ճգնաժամային պայմաններում դատարանի անկախությունը չափազանց կարևոր է

31.08.2021
Հանրային լրագրության ակումբի «Արժեքավոր զրույցներ» հաղորդաշարի տաղավարում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատական համակարգի առանցքային խնդիրներին և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերին։

Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Ընտրական օրենսդրության բարեփոխում» թեմայով հերթական քննարկմանը՝ ներկայացնելով ընտրական հանձնաժողովների վերաբերյալ առկա որոշ խնդիրներ և առաջարկում լուծումներ: Մասնավորապես նա անդրադառնում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, լիազորություններին և անդամների համար նախատեսված սահմանափակումներին։

Դատաիրավական խորքային բարեփոխումների ուղիները. Գենյա Պետրոսյան

02.08.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Infocom-ի հետ զրուցել է դատական համակարգի առանցքային խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ ԻԶՊՀ-ի պատկերացումների և առաջարկների մասին։ Ըստ Պետրոսյանի՝ դատական համակարգում տարիներ շարունակ արձանագրված խնդիրներն այսօր էլ առկա են, քանի որ համակարգային բարեփոխման ուղղությամբ արմատական քայլեր չեն արվել։