Երկնքից թափվող կրակ, այրվող անտառներ․ ի՞նչ են պատմել 44-օրյա պատերազմի ականատեսները

17.12.2021

Նա նշել է, որ փաստահավաք առաքելության համար հիմք են ծառայել ականատեսների հետ անցկացված հարցազրույցները՝ որպես առաջնային աղբյուր։ Այդ տեղեկությունները այնուհետև համադրվել և ստուգվել են նաև այլ աղբյուրների և տվյալների հիման վրա։ «Շրջակա միջավայրի բաժնում անդրադարձել ենք կոնկրետ անձանց հայտնած տեղեկություններին։ Մասնավորապես հրկիզող զենքի կիրառման և դրա նկարագրությունների հետ կապված վկայություններին, որոնք հետագայում համադրվել են այլ տվյալների հետ»,- ասել է Պետրոսյանը։

Մի շարք անձինք հայտնել են, որ անձամբ ականատես են եղել հրկիզող զենքի կիրառմանը կամ զգացել են դրա հետևանքները, որոշները հայտնել են, որ այդ մասին տեղեկացել են բարեկամներից և ընկերներից, իսկ յոթ անձ հայտնել է, որ տեղեկացվել է քաղաքացիական բնակիչների ստացած այրվածքների վերաբերյալ՝ կիրառված հրկիզող զենքի արդյունքում։ «Առանց հստակ ռազմական անհրաժեշտության հրկիզող զենքի կիրառումը մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն»,- նշել է բանախոսը։

Առաքելությանը տրված վկայություններով՝ հրկիզող զենքի նկարագրությունները հանգում են հետևյալ բնութագրումներին՝ երկնքից թափվող կրակի, աստղերի, օրեր շարունակ այրվող անտառների, շնչել չկարողանալու և այլ նկարագրություններով։ Սրանք համընկնում են տեսագրություններով հաստատված մի շարք օբյեկտիվ ապացույցների, պաշտոնական հայտարարությունների, այլ հակամարտությունների ժամանակ կիրառված հրկիզող զենքի արտաքին նշանների, նաև OSINT փորձագիտական խմբի եզրակացությունների հետ։  Խումբը նաև բարձր աստիճանի վստահությամբ արձանագրել է, որ Արցախում հարձակողական գործողությունների ընթացքում կիրառվել են որոշ հրկիզող զինատեսակներ, միջինից բարձր վստահությամբ արտաքին նշանների հիման վրա արձանագրվել է առնվազն երկու հրկիզող բաղադրության կիրառում, որոնց զինատեսակներում կա ֆոսֆորի հավանական առկայություն։

«Հրկիզող զենքի նման կիրառումը Ժնևյան կոնվենցիաների, սովորութային մարդասիրական իրավունքի խախտում է, նաև ենթակա է որակման որպես պատերազմական հանցագործություն»,- ասել է Պետրոսյանը։ Սա հատկապես ընդգծվում է այն համատեքստում, որ այս անտառները գոյատևման աղբյուր են եղել նշված անձանց համար, ուստի երկարաժամկետ կտրվածքում սա վկայում է էթնիկ զտման քաղաքականության մասին։

Անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի խախտոմներիւ համատեքստում Պետրոսյանը մատնանշել է․ «Հարցվածների մեծ մասը շեշտել է, որ հոգեկան լարվածության հետևանքով ունեցել է առողջական խնդիրներ, դիմել է բժշկական օգնության, երեխաներն ունեցել են մշտական բնույթ ունեցող վախի զգացում, հատկապես բարձր ձայների դեպքում, դող, արձանագրվել են հիշողության հետ կապված խնդիրներ, հրաժարում սննդից, ուշագնացություն և այլն»։

Ֆոսֆորային զինատեսակների կիրառման համար միջազգային պատասխանատվության հիմքեր կան

24.02.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը 1in.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի առաջարկներին։

ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը․ փորձագիտական քննարկում

18.01.2022
Դավիթ Գյուրջյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը քննարկմանը, որը կազմակերպել էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Երկնքից թափվող կրակ, այրվող անտառներ․ ի՞նչ են պատմել 44-օրյա պատերազմի ականատեսները

17.12.2021
«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը հանրայնացնելու ընթացքում Իրավունքի զարգացման և պաշտանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և սեփականության իրավունքների խախտումների դեպքերին։

Բանավեճ․ ո՞ր մարմինը պետք է քննի պաշտոնյաների հանցագործությունները

02.12.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է «Պաշտոնյաների կատարած հանցագործությունները կքննի ԱԱԾ-ն․ ի՞նչ վտանգներ կան» թեմայով բանավեճին՝ Factor TV-ի եթերում։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները»․ քննարկում

30.11.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում ընթացող փորձագիտական քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները» խորագրով: Քննարկվել են ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքների կարգավորումների և կառուցակարգերի խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ։

Խնդիրներ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում

29.11.2021
Այս տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը երկու անգամ հանրային քննարկման ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հրապարակեց առաջարկներ, որոնք հիմնականում մերժվեցին։

Ի՞նչ խնդիրներ կան աշխատանքային իրավունքի ոլորտում․ նոր հետազոտություն է հրապարակվել

23.11.2021
Factor TV -ի ռեպորտաժում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադառնում է երեխաների աշխատելու իրավունքին առնչվող խնդիրներին և այն օրենսդրական ձևակերպումներին, որ խոչընդոտում են գործադուլի իրավունքի իրացումը։ Այս և այլ խնդիրներ բացահայտվել էին աշխատանքային իրավունքի վերաբերյալ ԻԶՊՀ հետազոտության ընթացքում։

Ճգնաժամային պայմաններում դատարանի անկախությունը չափազանց կարևոր է

31.08.2021
Հանրային լրագրության ակումբի «Արժեքավոր զրույցներ» հաղորդաշարի տաղավարում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատական համակարգի առանցքային խնդիրներին և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերին։

Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Ընտրական օրենսդրության բարեփոխում» թեմայով հերթական քննարկմանը՝ ներկայացնելով ընտրական հանձնաժողովների վերաբերյալ առկա որոշ խնդիրներ և առաջարկում լուծումներ: Մասնավորապես նա անդրադառնում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, լիազորություններին և անդամների համար նախատեսված սահմանափակումներին։

Դատաիրավական խորքային բարեփոխումների ուղիները. Գենյա Պետրոսյան

02.08.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Infocom-ի հետ զրուցել է դատական համակարգի առանցքային խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ ԻԶՊՀ-ի պատկերացումների և առաջարկների մասին։ Ըստ Պետրոսյանի՝ դատական համակարգում տարիներ շարունակ արձանագրված խնդիրներն այսօր էլ առկա են, քանի որ համակարգային բարեփոխման ուղղությամբ արմատական քայլեր չեն արվել։