ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը․ փորձագիտական քննարկում

18.01.2022

Անդրադառնալով 1995 թ․-ին ընդունված Սահմանադրությանը՝ Գյուրջյանը նշել է, որ այդտեղ չկար դատավորների անկախության երաշխիքների վերաբերյալ բացված համակցություն, որը արդեն լրացվեց 2015 թ․-ի սահմանադրական փոփոխություններով։ Արդարադատության խորհուրդը կազմված էր 14 անդամից՝ նշանակվող նախագահի կողմից․ «Սա թույլ էր տալիս մի վիճակ, որի դեպքում դատավորների անկախությունը երաշխավորելուն կոչված մարմինը կարող էին անմիջական կախվածության մեջ լինել մեկ անձից»։ Հանրապետության նախագահն ի պաշտոնե գլխավորում էր այս մարմինը, իսկ արդարադատության նախարարը և գլխավոր դատախազն այս մարմնի անդամ էին, ինչը ևս չի կարող դրական համարվել այս ինստիտուտի անկախության տեսանկյունից։

ՍԴ-ն ևս ուներ լիազորությունների բավական նեղ շրջանակ․ ընդամենը չորս սուբյեկտ կարող էր դիմել՝ նախագահ, պատգամավորների մեկ երրորդ, պատգամավորների և նախագահների թեկնածուներ և Կառավարություն՝ օրենքների, միջազգային պայմանագրերի սահմանադրականության հարցերով, ընտրությունների արդյունքների, նախագահի համատեղելիության և այլ հարցերով։ Հետագայում 2005 թ․-ին այս ցանկն ընդլայնվեց, և ՍԴ դիմելու իրավունք ստացավ յուրաքանչյուր անձ։

2015 թ․-ի սահմանադրական տեքստը ֆորմալ առումով բարելավել է դատավորների անկախության երաշխիքները․ «Եթե նախկինում դատավորների նշանակման և լիազորությունների դադարեցումն առկախված էր մեկ անձից, ապա այժմ նախագահի նշանակման գործառույթը ձևական է, իսկ դադարեցման լիազորությունը փոխանցվել է ԲԴԽ-ին։ Խնդիր ունենք մարմնի ձևավորման և դրան վստահելու տեսանկյունից՝ հաշվի առնելով այն, որ խորհրդարանական մեծամասնության ձայները բավականացնում են, որ իր ուզած թեկնածուին ընտրի ԲԴԽ կամ այլ անկախ մարմնի անդամ», -«ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը» թեմայով փորձագիտական քննարկման ընթացքում նշել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը։

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի միավորման հարցին՝ Դավիթ Գյուրջյանը նշել է, որ այս մոտեցումը չպետք է լինի ֆորմալ, այլ դառնա համակարգային փոփոխություն, ինչը կնպաստի հակասող վճիռների և դրանց կիրարկման խնդրի լուծմանը։ Երկու ատյաններն իրար միացնելը պետք է ունենա իմաստ․ օրինակ՝ պրակտիկայում հաճախ կա խնդիր, երբ ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների միջև հակասություններ են առաջանում։ Հաճախ ՍԴ-ն տալիս է  նորմի սահմանադրական մեկնաբանություն, սակայն Վճռաբեկ դատարանը և այլ ատյաններ չեն իրականացնում այն։

«Երբ մենք ունենք սահմանադրական արդարադատությունն իրականացնող առանձին ատյան՝ Սահմանադրական դատարան, ստիպված ենք դատական այլ ատյաններում քննարկել հիմնականում փաստերի և իրավունքի մեկնաբանության հարցեր, սակայն ոչ օրենքների սահմանադրականության խնդիրը, այնինչ շատ հաճախ մյուս բոլոր հարցերն ածանցվում են սրանից»,-մատնանշել է Գյուրջյանը։ Նման բարեփոխում անելու դեպքում պետք է որոշվի նաև ստորադաս ատյանների՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավասությունը․ «Միայն այս պարագայում իմաստալից կլինի նման փոփոխությունը»։

Ֆոսֆորային զինատեսակների կիրառման համար միջազգային պատասխանատվության հիմքեր կան

24.02.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը 1in.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի առաջարկներին։

ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը․ փորձագիտական քննարկում

18.01.2022
Դավիթ Գյուրջյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը քննարկմանը, որը կազմակերպել էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Երկնքից թափվող կրակ, այրվող անտառներ․ ի՞նչ են պատմել 44-օրյա պատերազմի ականատեսները

17.12.2021
«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը հանրայնացնելու ընթացքում Իրավունքի զարգացման և պաշտանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և սեփականության իրավունքների խախտումների դեպքերին։

Բանավեճ․ ո՞ր մարմինը պետք է քննի պաշտոնյաների հանցագործությունները

02.12.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է «Պաշտոնյաների կատարած հանցագործությունները կքննի ԱԱԾ-ն․ ի՞նչ վտանգներ կան» թեմայով բանավեճին՝ Factor TV-ի եթերում։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները»․ քննարկում

30.11.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում ընթացող փորձագիտական քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները» խորագրով: Քննարկվել են ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքների կարգավորումների և կառուցակարգերի խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ։

Խնդիրներ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում

29.11.2021
Այս տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը երկու անգամ հանրային քննարկման ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հրապարակեց առաջարկներ, որոնք հիմնականում մերժվեցին։

Ի՞նչ խնդիրներ կան աշխատանքային իրավունքի ոլորտում․ նոր հետազոտություն է հրապարակվել

23.11.2021
Factor TV -ի ռեպորտաժում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադառնում է երեխաների աշխատելու իրավունքին առնչվող խնդիրներին և այն օրենսդրական ձևակերպումներին, որ խոչընդոտում են գործադուլի իրավունքի իրացումը։ Այս և այլ խնդիրներ բացահայտվել էին աշխատանքային իրավունքի վերաբերյալ ԻԶՊՀ հետազոտության ընթացքում։

Ճգնաժամային պայմաններում դատարանի անկախությունը չափազանց կարևոր է

31.08.2021
Հանրային լրագրության ակումբի «Արժեքավոր զրույցներ» հաղորդաշարի տաղավարում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատական համակարգի առանցքային խնդիրներին և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերին։

Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Ընտրական օրենսդրության բարեփոխում» թեմայով հերթական քննարկմանը՝ ներկայացնելով ընտրական հանձնաժողովների վերաբերյալ առկա որոշ խնդիրներ և առաջարկում լուծումներ: Մասնավորապես նա անդրադառնում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, լիազորություններին և անդամների համար նախատեսված սահմանափակումներին։

Դատաիրավական խորքային բարեփոխումների ուղիները. Գենյա Պետրոսյան

02.08.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Infocom-ի հետ զրուցել է դատական համակարգի առանցքային խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ ԻԶՊՀ-ի պատկերացումների և առաջարկների մասին։ Ըստ Պետրոսյանի՝ դատական համակարգում տարիներ շարունակ արձանագրված խնդիրներն այսօր էլ առկա են, քանի որ համակարգային բարեփոխման ուղղությամբ արմատական քայլեր չեն արվել։