Խստացումներ քրեական օրենսգրքում․ ընտրական խախտումներ

10.06.2021
https://soundcloud.com/user-905737587/interview-with-davit-gyurjyan?utm_source=clipboard&utm_medium=text&utm_campaign=social_sharing

Դավիթ Գյուրջյանը նշել է, որ մի շարք հոդվածներում փոփոխություն կատարվեց պատասխանատվության խստացման առումով, բայց հնարավոր չէ պնդել, որ դրանք առավել հանրային վտանգավորություն ունեցող արարքներն են։ «Կան ավելի վտանգավոր արարքներ, որոնց համար փոփոխություն չի արվել։ Սրանք այն հանցագործություններն են, որոնց համար նախկինում պատասխանատվության ավելի ցածր շեմ էր նախատեսված, ինչով պայմանավորված, շատ դեպքերում արդյունավետ միջոցառումներ հնարավոր չէր իրականացնել դրանց բացահայտման ուղղությամբ։ 

Որպես օրինակ՝ Գյուրջյանը հիշատակել է բարեգործության արգելքը, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ մասնակցելուն հարկադրելուն հրաժարվելը, ցանկացած կերպով հավաքները խոչընդոտելը, նյութապես շահագրգելը։

Իրավաբանը կարևորել է օրենքի արդյունավետ կիրառումը․ «Եթե իրավապահ մարմինների աշխատանքը արդյունավետ չեղավ, միայն պատժի առկայությունը չի կանխելու որևէ հանցագործություն»։

Ֆոսֆորային զինատեսակների կիրառման համար միջազգային պատասխանատվության հիմքեր կան

24.02.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը 1in.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի առաջարկներին։

ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը․ փորձագիտական քննարկում

18.01.2022
Դավիթ Գյուրջյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը քննարկմանը, որը կազմակերպել էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Երկնքից թափվող կրակ, այրվող անտառներ․ ի՞նչ են պատմել 44-օրյա պատերազմի ականատեսները

17.12.2021
«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը հանրայնացնելու ընթացքում Իրավունքի զարգացման և պաշտանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և սեփականության իրավունքների խախտումների դեպքերին։

Բանավեճ․ ո՞ր մարմինը պետք է քննի պաշտոնյաների հանցագործությունները

02.12.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է «Պաշտոնյաների կատարած հանցագործությունները կքննի ԱԱԾ-ն․ ի՞նչ վտանգներ կան» թեմայով բանավեճին՝ Factor TV-ի եթերում։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները»․ քննարկում

30.11.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում ընթացող փորձագիտական քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և մարդու իրավունքները» խորագրով: Քննարկվել են ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքների կարգավորումների և կառուցակարգերի խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ։

Խնդիրներ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում

29.11.2021
Այս տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը երկու անգամ հանրային քննարկման ներկայացրեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հրապարակեց առաջարկներ, որոնք հիմնականում մերժվեցին։

Ի՞նչ խնդիրներ կան աշխատանքային իրավունքի ոլորտում․ նոր հետազոտություն է հրապարակվել

23.11.2021
Factor TV -ի ռեպորտաժում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադառնում է երեխաների աշխատելու իրավունքին առնչվող խնդիրներին և այն օրենսդրական ձևակերպումներին, որ խոչընդոտում են գործադուլի իրավունքի իրացումը։ Այս և այլ խնդիրներ բացահայտվել էին աշխատանքային իրավունքի վերաբերյալ ԻԶՊՀ հետազոտության ընթացքում։

Ճգնաժամային պայմաններում դատարանի անկախությունը չափազանց կարևոր է

31.08.2021
Հանրային լրագրության ակումբի «Արժեքավոր զրույցներ» հաղորդաշարի տաղավարում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է դատական համակարգի առանցքային խնդիրներին և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերին։

Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Ընտրական օրենսդրության բարեփոխում» թեմայով հերթական քննարկմանը՝ ներկայացնելով ընտրական հանձնաժողովների վերաբերյալ առկա որոշ խնդիրներ և առաջարկում լուծումներ: Մասնավորապես նա անդրադառնում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, լիազորություններին և անդամների համար նախատեսված սահմանափակումներին։

Դատաիրավական խորքային բարեփոխումների ուղիները. Գենյա Պետրոսյան

02.08.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Infocom-ի հետ զրուցել է դատական համակարգի առանցքային խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ ԻԶՊՀ-ի պատկերացումների և առաջարկների մասին։ Ըստ Պետրոսյանի՝ դատական համակարգում տարիներ շարունակ արձանագրված խնդիրներն այսօր էլ առկա են, քանի որ համակարգային բարեփոխման ուղղությամբ արմատական քայլեր չեն արվել։